Ամուլսարի ոսկու հանքի շահագործման հարցում բողոքներ չկան, այսօր «Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը:
Նախարարի այս հայտարարությունը դժգոհություն առաջացրեց ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի մոտ և վերջինը հայտարարեց, որ տեղի բնակչությունը տագնապներ ունի Ամուլսարի ոսկու հանքի շահագործումից։
«Բայց տեղի բնակչության տագնապները հստակ են, ապագայի մտահոգությունները շատ են, նույնիսկ եթե հանրային բողոք չկա, դա չի նշանակում, որ կարող ենք մատների արանքով նայել ծրագրին», - ասաց պատգամավորը։
Նրա խոսքով, բազմաթիվ «հզորագույն կազմակերպություններ» Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման ծրագրին բացասական գնահատական են տվել։
«Հանքը շահագործող «Լիդիան Արմենիա»-ի ամբողջ հաշվետվությանը բացասական գնահատական է: Ես ուղղակի հորդորում եմ գործընկներին, որ ներդրումները շատ կարևոր են, բայց մեր համար շատ կարևոր է մարդը, հասարակությունը, և համալիր գնահատականը մարդակենտրոն եզրակացության հիման վրա պետք է հնչեցվի», - հավելեց պատգամավորը։
Ի պատասխան մտահագություններին, Արծվիկ Մինասյանն ասաց, որ պատրաստակամություն են հայտնել կազմակերպել քննարկումներ, և բնապահպանության նախարարությունը դեմ չէ հարցը քննարկելուն։
«Առաջարկել են իրար հետ քննարկել, որ հանրության մոտ լիարժեք պատկերացում լինի: «Կիկոսի մահն» այս դեպքում կիրառելի չէ, բայց սկսում է նմանվել այդ ամենին, լավ կլինի հետևենք օրենքի պահանջներին», - ասաց նա:
Արծվիկ Մինասյանի այս դիտարկմանը արձագանքեց ԱԺ նիստը վարող խորհրդարանի փոխնախագահ Միքայել Մելքումյանը. «Այո, իրավացի եք, «Կիկոսի մահին» մենք էլ համաձայն չենք, բայց նաև համաձայն չենք, որ մեր բնությունը, միջավայրը Գիքորի կարգավիճակով հանդես գա»։
Նախարար Մինասյանը տեղեկացրեց, որ այս պահին Ամուլսարում «Լիդիան Արմենիա» ընկերությունը կառուցապատման աշխատանքներ է իրականացնում, և հանքավայրը չի շահագործվում։
Նախարարը նշեց, որ Ամուլսարի հետ կապված կարևոր հարցադրումներ կան, օրինակ` հանրության մոտ տարածված տեսակետ կա, թե ընդդիմացողները պահանջում են դադարեցնել շահագործումը:
«Վերջին մեր քննարկումների ընթացքում նրանց կողմից հնչեցված խոսքը հետևյալն է` ոչ թե առհասարակ դեմ են շահագործմանը, այլ ռիսկերը կարիք ունեն լրացուցիչ ջանքերի գործադրման, այդ ջանքերը գործադրելու խնդիր են ձևակերպել», - հավելեց Արծվիկ Մինասյանը:
14:17
13:38
13:16
13:12
12:34
11:45
11:21
11:11
10:52
10:27
10:08
09:48
09:29
09:09
11:40
11:31
11:23
10:33
19:21
18:03
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03