Հոկտեմբերի 6-ին Հայաստանի երիտասարդական հիմնադրամի (ՀԵՀ) կողմից 2017-2018 ուստարվա 1-ին կիսամյակի ուսման վարձի փոխհատուցման հավաստագրեր են հանձնվել երկու և ավելի երեխա ունեցող 22 ուսանողների։ Ծրագրից օգտվող երիտասարդ ծնողները ներկայացնում են Երևանում, ՀՀ մարզերում գործող պետական բուհերը, ինչպես նաև` Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Ստեփանակերտի մասնաճյուղը՝ Երևանի պետական կոնսերվատորիան, Երևանի պետական բժշկական համալսարանը, Երևանի պետական համալսարանը, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը, պոլիտեխնիկական, լեզվահասարակագիտական, Գորիսի, Գավառի, Վանաձորի պետական համալսարանները և այլն։ Ծրագրից կարող են օգտվել ՀՀ պետական բուհերի առկա համակարգի բակալավրիատում սովորող ուսանողները։
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող, ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը տեղեկացրեց, որ Հայաստանի երիտասարդական հիմնադրամն իրականացնում է «Երկու և ավելի երեխա ունեցող ուսանողների ուսման վարձի փոխհատուցում» ծրագրի արդեն 7-րդ փուլը։ 7 փուլերի ընթացքում ընդհանուր առմամբ կատարվել է 153 փոխհատուցում։ Ընդ որում, ուսման վարձի փոխհատուցումը կատարվում է ամբողջությամբ և ամբողջ ուսումնառության ընթացքում։
«Ծրագիրն իրականացվում է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի խնայողությունների հաշվին և ՀՀ Նախագահի հանձնարարականով. որևէ ուսանող ուսման վարձի պատճառով չպետք է խնդիրներ ունենա կրթության ընթացքում։ Եվ ես հավաստիացնում եմ ձեզ՝ քանի Երիտասարդական հիմնադրամն իր գործունեությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետությունում, այս ծրագրի համար միշտ գումար խնայելու ենք և միշտ գումար ունենալու ենք»,- ասաց Կարեն Ավագյանը։
Ռուզան Աղաբեկյանը ծրագրի շահառուներից է, սովորում է Հայկական պետական մանկավարժական համալսարանի երրորդ կուրսում, և արդեն երրորդ տարին է՝ նրա ուսման վարձը փոխհատուցում է Հայաստանի երիտասարդական հիմնադրամը։ «Ծրագրի շնորհիվ կարողանում եմ շարունակել ուսումս, խնայված գումարն էլ օգտագործում ենք երեխաների համար»,- ասում է Ռուզան Աղաբեկյանը։
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղի ուսանողուհի Լիլիթ Կարապետյանը ծրագրի մասին տեղեկացել է ՀԵՀ կայքից. «Մեծ օգնություն է իմ ընտանիքին, ինչի համար երախտագիտությունս եմ հայտնում կազմակերպիչներին»։
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայություն
21:09
21:07
21:04
20:45
20:16
19:19
19:02
10:49
10:23
10:09
09:19
09:02
10:18
09:45
09:45
09:02
09:34
09:23
09:13
09:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01