Քանի որ Հայաստանը զուրկ է օգտակար «թանկ» հանածոներից` (նավթ, գազ) այլ, ալտերնատիվ տարբերակ է պետք մտածել` վառելանյութային արդյունաբերության այդ ճյուղը ինչ-որ ձևով լրացնելու համար: Մեծ հաշվով նավթն ու գազը կարելի է ասել տվյալ երկրի «արտադրանքներն» են, որոնք նավթամուղերով, գազամուղերով «արտահանվում» են այլ երկրներ, ինչն էլ խթան է հանդիսանում տնտեսության զարգացմանը:
Հետսովետական տարիներին Հայաստանի պարագայում սեփականարտադրանք գործարաններում չենք ստանում, կամ ստանում ենք ինչ-որ չնչին քանակություն, որը լուրջ ազդեցություն տնտեսության զարգացման վրա չի թողնում: Ավելին գործարաններ, որպես այդպիսին գոյություն էլ չունեն, կամ ավերվել են կամ վաճառվել:
Վերջին մի քանի տարում Հայաստանում մի շատ արդյունավետ ճյուղ զարգացման ուղի բռնեց` ջերմոցային տնտեսություն: Օտարազգի մասնագետների հավաստմամբ, Հայաստանի բնակլիմայական պայմանները բարենպաստ են ճյուղի արդյունավետ զարգացման համար: Դա եղավ պատճառ, որ մեծ թափով սկսվեց ջերմոցաշինության աշխատանքներ Հայաստանում: Ողջունելի է շատ այն փաստը, որ արտադրող ընկերությունները կարողացան բավարարել ներքին պահանջարկը և սկսեցին արտահանել այլ երկրներ: Սփյուռքահայությունը վկա, հիմա մի շարք երկրներում հայկական արտադրության բանջարաբոստանային կուլտուրաներ կան արդեն, ինչպես նաև վարդեր, որոնք աճեցվում են Կոտայքի մարզի Գողթ համայնքում կառուցված ջերմոցներում:
Տեմպից չընկնելու համար և ներդրողներին սիրաշահելու նպատակով պետք է արտոնություններ տալ պետական մասշտաբներով ջերմոցային տնտեսության ճյուղին: օրինակ ինչ է նշանակում գազի գինը սահմանել 93-95 դրամ միայն այն դեպքում, երբ կգերազանցվի 10 000 խոր.մ գազի ծախս: Հարգելիներս այդչափ ծախս կարող է ապահովել 1000ք.մ-ից ավել ջերոմոցի ջերմամատակարարման համակարգը, իսկ անհատը, ոչ կազմակերպությունը կամ մեծահարուստ ներդրողը, 1000 ք.մ ջերմոց սարքելու համար 100 000$-ին համարժեք դրամ պետք է ծախսի, ինչը անիրական է (1քառ.մ ջերմոց սարքելու համար մոտ 100$ է անհրաժեշտ, խոսքը նոր տեխնոլոգիաներով հարստացված ջերմոցների մասին է, ոչ սովետական): Կարելի է և պետք է այդ թվերը իջեցնել, ասենք գոնե 50%-ով, այդպիսով խթանելով տնտեսության զարգացումը:
Պատկերացրեք ևս մի տասնամյակ և Հայաստանը խոշոր արտահանող երկրի կվերածվի, մեծ ջերմոց-երկիր, որտեղ համ բնակչությունն է լավ ապրում, համ տնտեսությունն է զարգանում, համ մարդիկ չեն արտագաղթում, համ բանակի սպառազինության խնդիր չենք ունենում, համ երկրի արտաքին պարտքն է աստիճանաբար իջնում և մի շարք նմանատիպ դրական բաներ:
Պետք է և պարտավոր ենք ազգովի զարգացնել, աջակցել այնպիսի ծրագրերի, որոնք իրատեսական են մեր պայմաններում:
20:53
20:46
20:36
20:19
20:12
19:03
21:12
19:55
19:30
19:27
19:15
19:10
19:08
18:48
18:33
18:18
09:28
09:02
15:32
14:43
20:53 03.05.26
19:08 02.05.26
21:12 02.05.26
19:03 03.05.26
19:10 02.05.26
20:19 03.05.26
09:28 02.05.26
19:15 02.05.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | |||||
| 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
| 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
| 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
| 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | |
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44