Այս շաբաթ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Հայ Յեղափոխական Դաշնակցության»՝ Տավուշի մարզից ընտրված պատգամավոր Սուրեն Մանուկյանն իր հարցադրմամբ մեղադրեց Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանին, որ վերջինս խտրական վերաբերմունք է ցուցաբերում մարզի տարբեր համայնքների նկատմամբ: Նրա հարցը վերաբերում էր 2016թ.-ի՝ ՀՀ պետբյուջեով սոցիալապես անապահով խավին տրամադրվող գումարներին և, մասնավորապես, Տավուշի մարզպետի որոշումներին: Սուրեն Մանուկյանի խոսքով՝ բնակիչների մտահոգությունից հետո իրենք ուսումնասիրել են և պարզել, որ միջպետական ճանապարհի վրա գտնվող Կողբ համայնքին, մարզպետի որոշմամբ, սոցիալապես անապահովների օգնության ֆոնդից 2016թ-ին ուղղվել է 3 930 000 դրամ:
Կողբը մարզպետի հարազատ գյուղն է, մինչդեռ, օրինակ, Արծվաբերդին հատկացվել է ընդամենը 20 000 դրամ նույն ֆոնդից, այն դեպքում, երբ բնակչության թիվը նույնն է: Կողբը Վրաստանի սահմանից ընդամենը 20 կիլոմետր է հեռու՝ հայ-ադրբեջանական սահմանին մոտիկ չէ, մայրուղուն կից է, մաքսատունը մոտ է, հետեւաբար՝ նաեւ աշխատանք ունեցողներ շատ ունի: Իսկ, օրինակ, Արծվաբերդը, Այգեձորը, Չինարին, Մովսեսը, Այգեպարը սահմանապահ համայնքներ են՝ երբեմն հակառակորդի դիրքերից հեռավորությունը 350-650 մետր է: Ու պարզվում է՝ այստեղ կա՛մ անապահով չկա, կա՛մ սոցիալական աջակցություն չեն խնդրում մարզպետից, կա՛մ էլ մարզպետին ավելի շատ իր հայրենի գյուղն ու գյուղացիներն են հետաքրքրում: Սա նորություն չէ ազերական կրակահերթերի տակ ապրող սահմանամերձ համայնքների բնակիչների համար:Ե՞րբ էին նրանք կառավարության, մարզպետարանի ուշադրության կենտրոնում գտնվել: Թերևս՝ երբեք: Այս համայնքները մատնված են բախտի քմահաճույքին, գոյատևում եմ միայն հայ գյուղացու հայրենասիրության և սեփական հողը թուրքին չհանձնելու կամքի հաշվին: Մի՞թե այսպես է կառավարությունն ընկալում ՀՀ մարզերի հավասարաչափ զարգացումը, կամ մինչև 2040-ը 4 միլիոն բնակչություն ապահովելը…
19:05
15:04
14:52
14:35
14:15
14:09
12:22
12:04
11:44
11:16
11:04
18:36
18:28
18:13
17:55
17:14
15:35
15:04
12:45
11:05
14:52 21.08.26
12:22 21.08.26
11:16 21.08.26
14:35 21.08.26
12:04 21.08.26
11:04 21.08.26
11:44 21.08.26
15:04 21.08.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
| 31 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02