2016 թ․ հունիսի 1-ին hetq.am-ն (http://hetq.am/…/kamo-shahverdyany-datapartyalneri-hivandan…) անդրադարձել էր 2011թ.-ի մարտի 18-ին կալանավորված և նույն թվականի ապրիլի 4-ից ՀՀ ԱՆ Քրեակատարողական վարչության Դատապարտյաների հիվանդանոցում իր պատիժը կրող Կամո Շահվերդյանի առողջական վիճակի կտրուկ վատթարացման դեպքին:
Կամո Շահվերդյանը դեռևս 2001 թվականից տառապում է միջին ծանրության շաքարային դիաբետով, 2010 թ.-ին ունեցել է սրտի կաթված, իսկ արդեն դատապարտված լինելու տարիներին՝ 2012 և 2015 թթ., ուղեղի կաթվածներ, որոնց հետևանքով Շահվերդյանի գլխուղեղում առաջացել են հետինսուլտային կիստաներ:
2016 թ.-ի մայիսի 27-ին Շահվերդյանը ծայրահեղ ծանր, անգիտակից վիճակով ՀՀ ԱՆ Քրեակատարողական վարչության Դատապարտյալների հիվանդանոցից տեղափոխվել է Երևանի <<Սուրբ Գրիգոր Լուսավորիչ>> բժշկական կենտրոն, և ըստ հիվանդանոցի կողմից տրված Էպիկրիզի՝ նրա մոտ ախտորոշվել է ուղեղի արյան շրջանառության իշեմիկ տիպի սուր խանգարում, այսինքն՝ արդեն երրորդ ուղեղի կատվածը, որն Շահվերդյանին զրկում է մտքերն արտահայտելու, իր զավակներին և հարազատներին ճանաչելու կարողությունից:
Ցանկանում ենք ուշադրություն հրավիրել այն հանգամանքին, որ ՀՀ Կառավարության 2006 թ․ մայիսի 26-ի N 825-Ն որոշման (http://www.arlis.am/documentview.aspx?docID=72111 ) Հավելված N 2-ի Պատիժը կրելուն խոչընդոտող ծանր հիվանդությունների ցանկի 20-րդ կետի 1-ին ենթակետով նշվում է նաև այն հիվանդությունը (ուղեղի արյան շրջանառության հեմոռագիկ, իշեմիկ կամ խառը սուր խանգարումներ), որն ախտորոշվել է Շահվերդյանի մոտ։
Մայիսի 30-ին ոչ լրիվ ապաքինված վիճակով Շահվերդյանը դուրս է գրվել հիվանդանոցից և կրկին տեղափոխվել Դատապարտյալների հիվանդանոց: Բժիշկների կողմից հարազատներին տրված բացատրությամբ՝ Դատապարտյալների հիվանդանոցը նույնպես ի վիճակի է կենսական օգնություն ցույցաբերելու նման ծանր հիվանդություններով տառապող հիվանդին:
Սակայն հունիսի 8-ին նորից, ավելի վատ վիճակով Շահվերդյանին տեղափոխել են վերոնշյալ հիվանդանոց, և արդեն նոր հետազոտությունը փաստում է, որ Դատապարտյալերի հիվանդանոցին այդ ընթացքում՝ 30.05.2016-08.06.2016, չի հաջողվել կենսական օգնություն ցուցաբերել Կ․ Շահվերդյանին՝ կանգնեցնել հիվանդության սրացումը: Այժմ Շահվերդյանը գտնվում է վերոնշյալ հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում:
Կ․ Շահվերդյանի հարազատները գրավոր դիմել են ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին և ՀՀ ԱՆ Քրեակատարող վարչության պետ, գեներալ-մայոր Արթուր Օսիկյանին: Վերջիններս խնդրում են անհապաղ միջոցներ ձեռնարկել, քանի որ Կ․ Շահվերդյանի կյանքին վտանգ է սպառնում։
Այժմ հարազատները փաստաթղթեր են նախապատրաստում՝ Կ. Շահվերդյանին պատժի հետագա կրումից օրենսդրությամբ սահմանված կարգով ազատելու համար: Դրանք պիտի ներկայացվեն դատարան։ Մնում է հուսալ, որ պատկան մարմինները կգործեն օպերատիվորեն, որը հնարավորություն կտա փրկել Կ․ Շահվերդյանի կյանքը։
20:53
20:46
20:36
20:19
20:12
19:03
21:12
19:55
19:30
19:27
19:15
19:10
19:08
18:48
18:33
18:18
09:28
09:02
15:32
14:43
20:53 03.05.26
19:08 02.05.26
21:12 02.05.26
19:03 03.05.26
19:10 02.05.26
20:19 03.05.26
18:18 02.05.26
19:15 02.05.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | |||||
| 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
| 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
| 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
| 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | |
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44