Մենք հակված ենք մտածելու, որ միայն մենք ունենք եզակի երկիր, պատմություն, սփյուռք, բայց իրականում այդպես չէ. լրագրողների հետ զրույցում խոսելով Հայաստանում անցկացվելիք «Diaspora Dialogues» նախաձեռնության մասին՝ ասաց RVVZ հիմնադրամի համաշխարհային մակարդակի բարեգործական ծրագրերի պատասխանատու, IDeA հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Պիեռ Գյուրջյանը:
«Հրաշք է տեսնելը, թե քանի երկրներ են անցնում արտագաղթի, սփյուռքի ձևավորման գործընթացներով, թե ինչպես են նրանք կապ ստեղծում իրենց սփյուռքի և իրենց հայրենիքի հետ,- ասաց նա՝ պատահական չհամարելով այլ երկրների սփյուռքի ներկայացուցիչների՝ Հայաստանում լինելը և Հայաստանում սփյուռքի առաջնորդների միջև երկխոսություն կազմակերպելը,- Հայաստանը հարազատ է ոչ միայն հայերի, այլ ամբողջ աշխարհի համար»:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 8-10-ը Հայաստանում անցկացվում են առաջին Diaspora Dialogues քննարկումները, որոնք մեկ տեղում են հավաքել տարբեր ազգերի սփյուռքի առաջնորդների։
Քննարկումներն անցկացվում են Երևանում և Դիլիջանում և կազմակերպվել են Common Purpose առաջնորդության զարգացման կազմակերպության կողմից՝ UWC Dilijan քոլեջի հետ համագործակցությամբ և «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության աջակցությամբ:
Պիեռ Գյուրջյանի խոսքով ՝ տարբեր ազգերի սփյուռքերը պետք է կամուրջներ լինեն հայրենի երկրների հետ:
«Սփյուռքի ներկայացուցիչները կամ առաջնորդները, որոնք այսօր այստեղ են իրենք իրենցով՝ իրենց կերպարով, կյանքով և իրենց հոգով, կամուրջ են սփյուռքի և իրենց հայրենի երկրի միջև: Դա երբեմն շատ դժվար է լինում, հաճախ մարտահրավերներով լեցուն»,- ասաց նա:
Պիեռ Գյուրջյանը նկատեց, որ վերջին 70 տարիների ընթացքում հայկական սփյուռքը կարողացել է կամուրջ ստեղծել տարբեր քաղաքակրթությունների միջև:
«Մենք կամուրջներ ենք ստեղծել արևելյան, արևմտյան, հարավային և հյուսիսային քաղաքակրթությունների միջև: Եվ դեռ շատ ավելի վաղ, քան Հայոց ցեղասպանությունն է տեղի ունեցել, մենք ցույց ենք տվել աշխարհին, որ մեզ կարելի է վստահել, անգամ թշնամիները կարող են մեզ վստահել»,- ասաց նա:
11:40
11:31
11:23
10:33
19:21
18:03
17:32
12:45
12:28
12:04
12:27
10:46
10:31
10:10
16:56
11:58
11:50
17:41
16:27
16:02
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03