Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը համաձայն չէ կարծիքների հետ, թե Հայաստանի տարածքում մեկնարկած ՀԱՊԿ լայնածավալ զորավարժությունները պատասխան են ՆԱՏՕ-ի՝ վերջերս կայացած զորավարժությունների: «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ ԱԺ փոխնախագահն ընդգծեց, որ զորավարժությունների բացման արարողության ընթացքում ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը և ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանը մանրամասն ներկայացրել են զորավարժությունների էությունը և դրանց կարևորությունը:
«Հստակ նշվեց, որ կան բազում մարտահրավերներ՝ հակամարտությունների ռազմական կարգավորումից մինչև թմրանյութերի շրջանառության դեմ պայքար, և ՀԱՊԿ-ը՝ որպես ռազմաքաղաքական դաշինք, պարտավոր է իր սահմաններում և իր սահմաններին մոտ իրականացնել միասնական դիմագրավում բոլոր առկա մարտահրավերներին: Եվ այս իմաստով ճիշտ ու արդարացված չեն կարծիքները, թե այս զորավարժություններն ուղղված են ՆԱՏՕ-ի դեմ»,- ընդգծեց Շարմազանովը:
Նա շեշտեց, որ ՀԱՊԿ զորավարժություններն ուղղված են միջազգային ահաբեկչության և այն սպառնալիքների դեմ, որոնք մարտահրավեր են տարածաշրջանային կայունության և ՀԱՊԿ անդամ երկրների խաղաղության և կայունության համար:
ՀՀ ԱԺ փոխնախագահը նշեց, որ զորավարժությունների բացման արարողության ժամանակ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանը հաստատեց, որ Հայաստանի անվտանգության ապահովման և լիարժեք իրականացման համար ՀԱՊԿ-ն այլընտրանք չունի: «Մովսես Հակոբյանը՝ որպես պրոֆեսիոնալ զինվորական և հայկական զինված ուժերում ամենաբարձր սպայական պաշտոն զբաղեցնող անձ, շատ հանրամատչելի բացատրեց, որ կովկասյան տարածաշրջանում առանց ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման ուժերի անհնար է լուծել այն մարտահրավերները, որոնք առկա են տարածաշրջանում: Այս իմաստով ինձ մնում է միայն համաձայնել Մովսես Հակոբյանի հետ և «պրոֆեսոր քննադատներին» ասել՝ եթե իմ ասելը ձեզ համար հիմք չէ, ապա սա արդեն պրոֆեսիոնալ զինվորականի գնահատական է: Ես միայն ուրախ եմ, որ իմ և զինված ուժերի գլխավոր շտաբի պետի գնահատականներն այս հարցի շուրջ արտացոլում են իրականությունը»,- ընդգծեց Էդուարդ Շարմազանովը:
Նա ընդգծեց, որ սա խոսում է այն մասին, որ Հայաստանը կարողանում է շատ ճիշտ դիմագրավել առկա մարտահրավերներին: Նրա գնահատմամբ՝ այդ մարտահրավերներին դիմագրավելու ամենաարդյունավետ ճանապարհը ՀԱՊԿ-ն է:
21:09
21:07
21:04
20:45
20:16
19:19
19:02
10:49
10:23
10:09
09:19
09:02
10:18
09:45
09:45
09:02
09:34
09:23
09:13
09:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01