Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետ Արազ Բաղդասարյանը և «Skyball» ընկերության տնօրեն Նաիրի Բարսեղյանը ներկայացրել են «Էրեբունի-Երևան 2799» ծրագրի շրջանակում հոկտեմբերի 14-17-ը Երևանում առաջին անգամ անցկացվելիք օդագնացության միջազգային փառատոնի մանրամասները: «Բացահայտիր Հայաստանը երկնքից» խորագրով օդագնացության միջազգային փառատոնը, որը կանցկացվի գործընկեր կառույցների միջոցով, կազմակերպել են Երևանի քաղաքապետարանը և «Skyball» ընկերությունը:
Ողջունելով ներկաներին` Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետ Արազ Բաղդասարյանը նշել է, որ երևանյան տոնական միջոցառումների հարուստ ցանկում ներառված այս նորամուծությունն իսկական նվեր կլինի երևանցիների և մայրաքաղաքի հյուրերի համար: Մասնավորապես, այս պահի դրությամբ 5 երկրներից` Հայաստանից, Ռուսաստանից, Բուլղարիայից, Բելառուսից և Լիտվայից ժամանած մասնակիցները 14 օդապարիկներով թռիչքներ կկատարեն Երևանի երկնքում և վայրէջք կկատարեն Երևանի վարչական սահմաններից դուրս: «Skyball» ընկերության տնօրեն Նաիրի Բարսեղյանն էլ տեղեկացրել է, որ թիմերի համար օդում նախատեսված են որոշակի առաջադրանքներ: Ըստ այդմ, առավելությունը կտրվի այն անձնակազմերին, որոնց օդապարիկները երևանյան երկնքում ավելի երկար կմնան:
Փատառոնի բացումը տեղի կունենա հոկտեմբերի 14-ին՝ ժամը 15:30-ին, Հանրապետության հրապարակում: Բացման և հաջորդող օրերի համար նախատեսված է միջոցառումների հետևյալ ժամանակացույցը.
Հոկտեմբերի 14
15:30. Հանրապետության հրապարակ. փառատոնի պաշտոնական բացումը:
16:40. Օդապարիկները նախապատրաստումը թռիչքի:
17:00. Թռիչք Երևանի երկնքում՝ 1,5 ժամ տևողությամբ:
Հոկտեմբերի 15
07:00. Հանրապետության հրապարակ կամ Ազատության հրապարակ (կախված եղանակային պայմաններից). մեկնարկ և օդապարիկների միաժամանակյա թռիչք Երևանի երկնքում:
17:00. Հանրապետության հրապարակ. թռիչքներ և երաժշտական ծրագիր:
19:00. Օդապարիկների՝ լուսավորությամբ ուղեկցվող շոու:
Հոկտեմբերի 16, 17
Թռիչքներ Գառնու և Ապարանի ջրամբարի հարակից տարածքերում` կախված եղանակային պայմաններից:
Հարկ է նշել, որ հոկտեմբերի 15-ին նախատեսված թռիչքներին, որոնց ընթացքում օդապարիկները ճոպաններով կապված լինելու պատճառով կհասնեն միայն որոշակի բարձրության, կարող են մասնակցել նաև քաղաքացիները` նախապես անցկացվող մրցույթներում հաղթելու պարագայում: Ամենայն հավանականությամբ փառատոնը կդառնա ավանդական` ընդլայնելով մասնակից երկրների ցանկը: Մինչ այդ, կազմակերպիչներն անմոռանալի զգացողություններ են խոստանում 1-ին փառատոնի մասնակիցներին և հույս հայտնում, որ այդ օրերի համար կանխատեսված բարենպաստ եղանակային պայմանները չեն փոփոխվի:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
18:05
17:47
17:35
17:18
17:04
16:15
15:54
15:42
15:18
15:02
14:46
14:21
14:05
13:17
12:45
12:24
12:08
11:52
11:35
11:15
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03