Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ, այսօր կատարվել է ՀՀ Զինված ուժերի զորամիավորումներին ընծայվող խաչվառների օրհնության և հանձման արարողությունը:
Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից հայտնում են, որ Մայր Տաճարի զանգերի ղողանջների ներքո հանդիսավոր խաչվառազարդ թափորը Ամենայն Հայոց Հայրապետին առաջնորդել է դեպի Ս. Տրդատի բաց խորան, ուր կատարվել է քսանմեկ խաչվառների օրհնության արարողությունը:
«…Հայրենիքի անվտանգության, խաղաղության և մեր ժողովրդի արդար իրավունքների պաշտպանության համար ձեր ծառայությունը համահունչ է քրիստոնեական մեր հավատքի կոչին ու հրավերին՝ պայքարելու Աստծո կամքին հակառակ կործանարար ընթացքների, բռնության, մարդու և ժողովուրդների իրավունքների ոտնահարման դեմ:
Հավատքով հզորացած մեր ժողովուրդը հայության բնաջնջման փորձերը պատմության հոլովույթներում վերածել է վերհառնումի, հարության ու հարատևության: Աստծո զորակցությունը մենք զգացել ենք Ավարայրից մինչև Սարդարապատ ու Արցախ՝ գիտակցելով, որ զինվորն ենք Քրիստոսի, զինվորը արդարության, խաղաղության ու ամեն բարի գործի:
Մեր աղոթքն է առ Ամենազոր Տերը, որ Իր Սուրբ Աջով մշտապես օգնական ու զորակից լինի ձեզ, պահի ու պահպանի ամենքիդ երևելի ու աներեևույթ թշնամիներից: Աղոթում ենք, որ Աստված հզոր ու հաղթական պահի Հայոց բանակը և պարգևի աննվազ կորով, անպարտելի ոգի և ամուր բազուկ քաջարի ծառայության ճանապարհին: Այլև հայց ենք բարձրացնում աշխարհի խաղաղության, ժողովուրդների բարօր ու ապահով կյանքի համար: Թող մեր երկիրը մեր խիզախ զորաց պաշտպանությամբ ապահով ընթանա դեպի նոր առաջընթաց և լուսավոր ապագա:
Փառք արդարության ու խաղաղության պաշտպան ու պահապան զորականներին, փառք հայոց պանծալի բանակին:
Մեր Տեր Հիսուս Քրիստոս ձեզ զորակից ու պահապան այսօր և միշտ. ամեն»,- ասել է Ամենայն Հայոց Կաթողիկոսը:
Արարողությանը ներկա են եղել Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում պաշտոնավարող եպիսկոպոսներ, միաբաններ, ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Արտակ Զաքարյանը, զորամիավորումների հրամանատարներ, ՀՀ ՊՆ վարչության պետեր, ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդության գնդերեցներ և սպասավորներ, Երկրապահ կամավորական միության վարչության նախագահ Մանվել Գրիգորյանը և զինվորականներ:




12:48
11:24
11:09
10:55
10:33
17:27
17:16
17:05
16:33
16:05
15:36
15:05
14:06
13:33
13:02
12:24
12:06
11:46
11:26
11:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56