«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ կառավարության «Սպասարկում» ՊՈԱԿ-ի տնօրեն Հմայակ Մկրտչյանը՝ հայտնի Համիկը, ազատվել է պաշտոնից։ Հմայակ Մկրտչյանը մոտ 10 տարի ԱԺ գործերի կառավարիչն էր, հետո նրան կառավարություն էր տարել Հովիկ Աբրահամյանը՝ վարչապետ նշանակվելուց հետո։ Այժմ, փաստորեն, Կարեն Կարապետյանը որոշել է ազատվել նրանից։ Կառավարությունից հաստատեցին Հմայակ Մկրտչյանի ազատման լուրը՝ նշելով, որ առայժմ ՊՈԱԿ-ը նոր տնօրեն չունի, պարտականությունները ժամանակավորապես դրվել են փոխտնօրեն Գեորգի Հարությունյանի վրա։ Ի դեպ, Համիկը մամուլին քաջ հայտնի անձնավորություն է։ Մասնավորապես՝ ժամանակին հրապարակումներ են եղել, որ Համիկը Թամանյանի արձանի մոտ իջել է իր մեքենայից, հանդիպակաց, իր կարծիքով սխալ կայանված «ավտոմեքենայի» ապակիներին, դռներին է հարվածել: Մեկ այլ հրապարակման համաձայն՝ նա ԱԺ գործերի կառավարիչ աշխատելու ժամանակ ալկոհոլի ազդեցության տակ զանգահարել է ԱԺ աշխատակազմի ղեկավարին եւ հաշիվ պահանջել իր հետ վատ վերաբերվելու համար, վերջինս էլ հանձնարարել է ստուգել ԱԺ ավտոպարկը, պահեստը, բենզինի հատկացումները։ Նշենք, որ կառավարության գործերի կառավարիչը Հերմինե Նաղդալյանի ամուսինն է՝ Դավիթ Բեգլարյանը, իսկ «Սպասարկում» ՊՈԱԿ-ն զբաղվում էր կառավարության միջոցառումների կազմակերպմամբ, շենքի մաքրությամբ, սպասարկմամբ։ Լավատեղյակներն ասում են, որ Համիկը մինչեւ վերջերս շրջում էր ԱԺ պետհամարանիշներով, այժմ, փաստորեն, նրա արտոնյալ կյանքն ավարտվեց»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
13:15
13:06
12:18
11:08
10:35
10:04
18:00
17:38
17:17
16:22
16:11
16:04
15:49
15:24
15:09
13:39
13:22
13:18
12:59
12:44
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44