SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ հոկտեմբերի 10-ին, առավոտյան Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության (վարչության պետ, Ոստիկանության գնդապետ Սամվել Ասատրյան) և «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի աշխատակիցները ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով՝ քրեական հետախուզության գլխավոր վարչություն են բերման ենթարկել Ուկրաինայի Հանրապետության քաղաքացի՝ 24-ամյա Ժորա Խաչատրյանին։
Ինչպես հայտնում է աղբյուրը, վերջինս հաշվառված է Ուկրաինայի Հանրապետության Կիրովոգրադի մարզի Զնամենկա քաղաքում և այս տարվա մայիսի 31-ից Ուկրաինայի իրավապահների կողմից հետախուզվում էր Ուկրաինայի Հանրապետության քրեական օրենսգրքի 15 հոդվածի մասի (հանցափորձ) և 115 հոդվածի 1-ին մասի (սպանություն) մեղադրանքով։
Ըստ տեղեկությունների՝ նա հետախուզվում էր Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի կողմից։ Ժ. Խաչատրյանը այս պահին գտնվում է Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ձերբակալվածների պահման վայրում։ Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ երեկ, ժամը 21-ի սահմաններում Փարիզ-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից անմիջապես հետո «Զվարթնոց» գծային բաժին է բերման ենթարկվել Ամերիկայի Միացյալ Նահանգների քաղաքացի, 40-ամյա Հակոբ Փալիկյանը։ Վերջինս բնակվում է ԱՄՆ-ի Նևադա նահանգի Լաս Վեգաս քաղաքում և 2000 թվականի հունվարից Ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քր.օր-ի 327 հոդվածի 1-ին մասի հատկանիշով։ Հ. Փալիկյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։
Իսկ երեկ Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (6-րդ) գլխավոր վարչության (վարչության պետի 1-ին տեղակալ Ալիկ Մարգարյան), Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության (վարչության պետ Ռոման Կիրակոսյան), աշխատակիցները ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելով՝ Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանում հայտնաբերել են Հրազդան քաղաքի Ջրառատ թաղամասում հաշվառված 56-ամյա Գագիկ Հակոբյանին։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վերջինս 2015 թվականի նոյեմբերից Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Սպիտակի քննչական բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քր.օր-ի 178 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի և նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով։
21:09
21:07
21:04
20:45
20:16
19:19
19:02
10:49
10:23
10:09
09:19
09:02
10:18
09:45
09:45
09:02
09:34
09:23
09:13
09:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01