ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման երկուշաբթի արտակարգ հանդիպում է անցկացրել Սպիտակ տանը փոխնախագահ Ջոզեֆ Բայդենի և ուժային գերատեսչությունների պետերի հետ՝ կապված Օռլանդոյի հրաձգության հետ։ Այս մասին հայտնում է «Ամերիկայի ձայնը»։
Ողբերգության հետաքննությունը գլխավորել է Հետաքննությունների դաշնային բյուրոն։ Գործը որակավորվել է որպես ահաբեկչություն։
«Հարձակվողը եղել է ծայրահեղական տեղեկատվության ազդեցության տակ, որը տարածվում է համացանցում։ Այդ բոլոր նյութերը այժմ վերլուծվում են, որպեսզի մենք կարողանանք հասկանալ, թե ինչպես է նա կանգնել այդ ճանապարհին և որոշել հարձակում իրագործել»,- նշել է Օբաման։
Նա հայտնել է, որ դեռևս չկա ակնհայտ տեղեկատվություն, որ մարդասպանին կառավարել են դրսից։ «Ըստ ամենայնի, նա վերջին պահին հավատարմության երդում է տվել ԴԱԻՇ-ին։ Սակայն չկա հաստատում առ այն, որ նրան ղեկավարել են։ Բացի այդ, չկա ապացույց, որ դա եղել է ավելի մասշտաբային դավադրության մաս»,- հայտարարել է նախագահը։
Օբաման ընդգծել է, որ նման ողբերգությունների է հանգեցնում ոչ միայն առանձին մարդկանց արմատականացումը, այլև ԱՄՆ-ում հրազենի հեշտ հասանելիությունը։
«Մենք պետք է պայքարենք այդ ահաբեկիչների դեմ, հարվածենք նրանց ողջ ուժով։ Մենք պետք է դիմակայենք ծայրահեղականներին։ Մենք նաև պետք է հոգ տանենք այն մասին, որպեսզի այլ մարդկանց վնասելու մասին որոշում ընդունած անձանց համար այդքան հեշտ չլինի զենքին հասանելիություն ստանալը»,- հայտարարել է Օբաման։
13:15
13:06
12:18
11:08
10:35
10:04
18:00
17:38
17:17
16:22
16:11
16:04
15:49
15:24
15:09
13:39
13:22
13:18
12:59
12:44
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44