ՊԵԿ վարչարարության մեթոդաբանության, ընթացակարգերի և սպասարկման վարչության պետ Արման Պողոսյանը լրագրողների հետ հանդիպման ընթացքում նշեց, որ 2018 թվականի հունվարի մեկից կիրառության մեջ է մտնում նոր հարկային օրենսգիրքը, որով բարեփոխումներ են իրականացվել ձեռնարկատիրական միջավայրում: «Մասնավորապես, հարկային վարչարարությունը բոլորովին նոր մակարդակի է լինելու, մասնավորապես ազատականացվում է հարկային օրենսդրությունը խախտելու համար պատասխանատվության միջոցների կիրառությունը»,-ասաց նա:
Արման Պողոսյանն ասաց, որ հարկային օրենսդրությունը խախտելու համար պատասխանատվության միջոցները, մասնավորապես տուգանքները նույնպես վերանայվել են: «Տուգանքները կիրառվելու են բացառապես այն դեպքերում, երբ որ հարկ վճարողի խախտման հետևանքով առկա է պետական բյուջե պակաս վճարված գումար, մյուս դեպքերում կամ տուգանքներ չեն կիրառվելու, կամ ավելի ցածր տուգանքներ են լինելու»,-ասաց նա:
Վարչության պետը նշեց, որ ստուգումների ոլորտում ևս փոփոխություններ են իրականացել: «Օրենսգրքով տրվել են այնպիսի լուծումներ, որոնք հարկ վճարողներին հնարավորություն են ընձեռում ավելի պաշտպանված լինել հարկային մարմնի կողմից իրականացվող ստուգումներից»,-ասաց նա և նշեց, որ հարկ վճարողի և հարկային մարմնի շփումները կրճատելու ուղղությամբ ևս աշխատանքներ են տարվել, մասնավորապես սահմանվել է, որ բոլոր տեսակի հարկային հաշվարկները հարկային մարմին է ներկայացվում բացառապես էլեկտրոնային տարբերակով, բացառությամբ կառավարության կողմից սահմանված դեպքերի։
«Փոփոխություններից մեկ վերաբերում է զբոսաշրջիկներին, ովքեր Հայաստանում կատարում են ձեռքբերումներ: Նախկինում սահմանված էր, որ որպեսզի օտարերկրյա քաղաքացուն վերադարձվի իր ձեռքբերումների գներում ավելացրած արժեքի հարկը նա առնվազն օրական հարյուր հազար դրամի ձեռքբերումներ պետք է կատարի, որ կարողանա օգտվել վերադարձի հնարավորությունից: Ըստ փոփոխության` սահմանվել է ընդամենը հիսուն հազար դրամ: Մեր դիտարկումները ցույց են տալիս, որ այս փոփոխությամբ էականորեն ընդլայնվել են օտարերկրացիների կողմից Ավելացրած արժեքի հարկի գումարներ ստանալու հնարավորությունները և նրանց կողմից կատարվող ձեռքբերումները: Մասնավորապես մեկ տարվա կտրվածքով 650 միլիոն դրամ է վերադարձվել օտարերկրացիներին, իսկ այս տարվա ինը ամիսներին` շուրջ 420 միլիոն դրամ»,-ասաց նա:
11:08
10:52
10:44
10:19
09:36
09:02
12:48
11:24
11:09
10:55
10:33
17:27
17:16
17:05
16:33
16:05
15:36
15:05
14:06
13:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56