ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր, ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամ Էդմոն Մարուքյանը ելույթ է ունեցել ԵԽԽՎ նիստում իրավունքի գերակայության նոր գործիքի մասին։
Այս մասին հայտնում են «Լուսավոր Հայաստան» կուսակցության մամլո ծառայությունից։
Ելույթը մեջբերում ենք ամբողջությամբ.
«Հարգարժա՛ն տիկնայք և պարոնայք,
Նախևառաջ, ես կցանկանայի շնորհակալություն հայտնել երկու զեկույցները ներկայացնողներին և Վենետիկի հանձնաժողովին իրենց արտառոց աշխատանքի և այս կարևոր գործիքի՝ Իրավունքի գերակայության ստուգաթերթի մշակման համար, որը նպաստում է Եվրոպայի խորհրդի հիմնարար սկզբունքներից մեկի՝ իրավունքի գերակայության սկզբունքի, համապատասխանության գնահատման նոր միասնական չափանիշների ներդրմանը:
Այս կիրառական գործիքն անկասկած կդառնա մոնիտորինգի և կանխարգելման արդյունավետ միջոց: «Լիբերալների և դեմոկրատների ալյանս հանուն Եվրոպայի» (ALDE) կուսակցությունը մեծապես աջակցում է բանաձևին և զեկույցին կիսելով այս քայլերի հիմքում ընկած տեսլականը:
Անշուշտ, այն կիրառելով որոշակի անդամ պետությունների նկատմամբ՝ ակնհայտ է, որ նույնիսկ Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների թվում կան լուրջ վտանգներ օրենքի գերակայության համար: Այն դեպքերում, երբ իրավունքի գերակայության ստուգաթերթի կիրառմամբ իրականացված վերլուծության արդյունքները մտահոգություններ են առաջացնում, ապա դրանք պետք է կոշտ արձագանք գտնեն բոլոր այն անձանց կողմից, որոնք ներգրավված են օրենքի գերակայության սկզբունքների խթանման և ամրապնդման մեջ:
Իհարկե, մենք Իրավունքի գերակայության ստուգաթերթը համարում ենք կիրառական գործիք ոչ միայն Եվրոպայի Խորհրդի երկրների, այլև ազգային և միջազգային այլ շահագրգիռ կողմերի համար, լինի դրանք ազգային կամ տեղական պետական ինստիտուտներ, այլ միջազգային կազմակերպություններ կամ քաղաքացիական հասարակություն: Այն բոլոր երկրների համար կդառնա ժողովրդավարացման, իրավունքի գերակայության հաստատման և մարդու իրավունքների նկատմամբ հարգանքի ճանապարհային քարտեզ և ուղեցույց:
Թույլ տվեք հղում կատարել Արիստոտելի աշխատությանը, որը շարունակում է մնալ ազդեցիկ և արդիական նույնիսկ պատմության այս շրջափուլում: Թեև նա ձևակերպեց այն հարցը, թե արդյոք ավելի լավ է ղեկավարվել լավագույն մարդու, թե լավագույն օրենքների կողմից, միևնույն ժամանակ նա հարցին մոտեցավ իրատեսորեն՝ նշելով, որ դա կախված է ոչ միայն օրենքի տեսակից, այլ նաև այն ռեժիմի տեսակից, որը գործադրել և կիրառել է խնդրո առարկա օրենքը (Քաղաքականություն 1282բ):
Սա է պատճառը, որ ես ցանկանում եմ խորը մտահոգություն հայտնել ազատական ժողովրդավարությունների հետընթացի վերաբերյալ, որտեղ իրավունքի գերակայությունը կորցնում է իր հիմնարար իմաստը: Աճող պոպուլիստական ուժերը փորձում են օրենքի մեջ ներդնել անորոշ ձևակերպումներ, ինչը հետագայում թույլ կտա նրանց գործել ընդդեմ ժողովրդավարական սկզբունքների՝ միևնույն ժամանակ «գործելով օրենքի շրջանակներում» և այդ կերպ փորձելով ստիպել մեզ շեղվել մեր սկզբունքներից:
Իրավունքի գերակայության ստուգաթերթն այսպիսի հանգամանքներում կիրառելու դեպքում, թերևս տեղիք չէր տրվի թյուրընկալումների համար և վնաս չէր հասցվի ժողովրդավարությանը: Ստուգաթերթը պետք է պարտադիր փաստաթուղթ դառնա բոլոր անդամ պետությունների և մյուս երկրների համար, որոնք փորձում են հասնել այդ արժեքների ներդրմանը՝ դառնալով հենակետ բոլորի համար: Այսպիսով, մենք պարտավոր ենք հավատարիմ մնալ ժողովրդավարության, մարդու իրավունքների և իրավունքի գերակայության սկզբունքներին՝ ցույց տալով մեր իրական և համապարփակ ինքնությունը, որպես Եվրոպայի խորհրդի լիիրավ անդամներ:
Տիկնայք և պարոնայք, «Լիբերալների և դեմոկրատների ալյանս հանուն Եվրոպայի» (ALDE) կուսակցության անունից կոչ եմ անում Եվրոպայի Խորհրդի բոլոր հաստատություններին օգտագործել այս ստուգաթերթը որպես մոնիտորինգի գործիք և պայքարել այն արժեքների համար, որոնց վրա է խարսխված այս հեղինակավոր հաստատությունը՝ շարունակելով օրինակ ծառայել ժողովրդավարացման ճանապարհին գտնվող բոլոր պետությունների համար»։
14:41
14:23
14:08
14:04
13:35
13:32
13:19
13:03
12:52
11:49
11:25
11:09
10:34
10:19
10:03
11:02
16:03
16:03
15:49
15:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02