Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի նիստ՝ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ:
Ինչպես տեղեկացնում են Կառավարությունից, խորհրդին են ներկայացվել առողջապահության և պետական եկամուտների հավաքագրման ոլորտներում հայտնաբերված կոռուպցիոն ռիսկերի և դրանց չեզոքացմանը/նվազեցմանն ուղղված միջոցառումների լրամշակված ծրագրերը: Անկախ փորձագիտական հանձնախմբի փորձագետները զեկուցել են, որ Խորհրդի նախորդ նիստում վարչապետի կողմից տրված հանձնարարականի հիման վրա՝ ծրագրերը լրացուցիչ մանրամասն քննարկվել են շահագրգիռ կողմերի հետ, հաշվի են առնվել ներկայացված առաջարկությունները:
Նշվել է, որ ՀՀ 2015-2018 թթ. հակակոռուպցիոն ռազմավարության շրջանակում՝ առողջապահության ոլորտում հայտնաբերված կոռուպցիոն ռիսկերի և դրանց չեզոքացմանը/նվազեցմանն ուղղված միջոցառումների ծրագրով նախատեսվում է 20 կոռուպցիոն խնդրի, իսկ պետական եկամուտների հավաքագրման ոլորտի հակակոռուպցիոն միջոցառումների ծրագրով՝ 19 կոռուպցիոն խնդրի լուծմանն ուղղված միջոցառումների իրականացում: Օրակարգի հարցերի շուրջ ծավալված մտքերի փոխանակության ընթացքում ներկայացվել են մի շարք դիտարկումներ և առաջարկություններ:
Քննարկումների արդյունքում որոշվել է ընդհանուր առմամբ հավանության արժանացնել նշված ոլորտներում հակակոռուպցիոն միջոցառումների ծրագրերը՝ հաշվի առնելով ներկայացված առաջարկությունները:
14:41
14:23
14:08
14:04
13:35
13:32
13:19
13:03
12:52
11:49
11:25
11:09
10:34
10:19
10:03
11:02
16:03
16:03
15:49
15:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02