«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Ամերիկայի հայ գիտնականների եւ ինժեներների խորհրդի (AESA) ղեկավար կազմի անդամ, ՆԱՍԱ-ի ռեակտիվ շարժիչների լաբորատորիայի էլեկտրոինժեներ Ռիչարդ Օհանյանը ապրիլյան պատերազմի ֆոնին ՀՀ ղեկավարության ուշադրությունն է հրավիրում ՀՀ-ում ռազմական տեխնոլոգիաների արտադրություն կազմակերպելու անհրաժեշտության վրա:
Պարոն Օհանյան, գիտեք՝ ինչ տեղի ունեցավ Արցախում ապրիլի սկզբին: 2015 թ. երբ դուք Երեւանում էիք, հարցազրույցներից մեկում խոսել էիք Հայաստանում տիեզերական տեխնոլոգիաների հետազոտական կենտրոնի ստեղծման մասին եւ նշել էիք, որ որ դա ռազմավարական արժեք ունի Հայաստանի համար: Որքանո՞վ է ռեալ նման ծրագրի իրականացումը:
Բարց հարց է, բայց, իմ կարծիքով, դա շատ ռեալ է: Այո, գիտահետազոտական աշխատանքները եւ ժամանակների պահանջը, նաեւ պատերազմներն ազդում են որեւէ երկրում որեւէ ոլորտի արագ զարգացման վրա: Բացի այդ, մասնագետները, որ աշխատում են համարյա նույն ոլորտների շրջանակներում, կարող են արագորեն իրենց գիտական ներուժն օգտագործել նմանատիպ ոլորտների զարգացման համար: Ցանկացած էլեկտրոնային ինժեներ, որ աշխատում է բջջային հեռախոսների կամ պլանշետների դիզայնով եւ արտադրությամբ, կարող է աշխատել նաեւ ռադարների դիզայնով: Նրանք, որոնք աշխատում են արբանյակների դիզայնով, կարող են նաեւ աշխատել դրոնների դիզայնով: Հայաստանում այսօր կան բավարար չափով գիտնականներ եւ ինժեներներ, որոնք կարող են սկսել հենց Հայաստանում զբաղվել տիեզերական տեխնոլոգիական ոլորտով: Իսկ եթե ուզում ենք լուրջ արդյունքների հասնել, պետք է պետական եւ անձնական բիզնեսների լուրջ ռեսուրսներ տրամադրվեն՝ սատեղծելու համար փձորձ եւ գիտելիքների կուտակում, որը կհանգեցնի Հայաստանում տիեզերական տեխնոլոգիական ոլորտի զարգացմանը:
Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի ներուժը ռազմական տեխնիկա արտադրելու հարցում:
Հայաստանն ավելի շատ պետք է զարգանա այս ուղղությամբ: Պետք է ծրագրեր մշակել եւ աշխատանքի անցնել, որպեսզի մեր արտադրանքների որակը բարձրացնենք եւ կարողանանք գլոբալ մասշտաբում մրցակցել մյուս երկրների հետ: ՀՀ-ն ուրիշ ելք չունի, բացի այն, որ լուրջ ներդրումներ անի գիտության եւ տեխնոլոգիաների ոլորտում: Գիտությունն ու տեխնոլոգիան Հայաստանում չի կարելի զարգացնել գեղեցիկ խոստումներով միայն, դա լուրջ ռեսուրսներ եւ բյուջե է պահանջում: 1961 թվականին Կոնգրեսում Քենեդիի հայտնի ելույթից հետո, երբ ամերիկացիները նպատակ դրեցին մարդի իջեցնել Լուսնի վրա, միայն ՆԱՍԱ-ի բյուջեն Ամերիկայի բյուջեի մոտ 5 տոկոսն էր, չհաշված ԱՄՆ ռազմարդյունաբերական համալիրի բնագավառում աշխատող ընկերություններում ծախսվող գումարները: Դա բավական լուրջ հանձնառություն եւ գումար էր այն ժամանակվա չափանիշներով:
Այսօր, երբ նոր տեխնոլոգիաները, պրոֆեսիոնալիզմը եւ գիտությունն է օգտագործվում ռազմական աշխարհում վերջին սրենդի զենքեր արտադրելու համար, չի կարելի միայն կամավորներով, աղոթքներով կամ հայրենասիրական ոգով կռվել այդ զենքերի դեմ: Այս 4-5 օրվա պատերազմում մենք մեծ գին վճարեցինք եւ ապագա պատերազմներում էլ վճարելու ենք, եթե չփոխենք իրավիճակը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում
16:33
16:26
16:15
15:54
15:37
15:17
15:02
14:42
14:25
14:10
14:06
14:00
13:42
13:33
13:21
13:03
12:44
12:18
12:03
14:48
17:52 07.08.25
17:09 07.08.25
17:25 07.08.25
18:13 07.08.25
18:02 07.08.25
16:48 07.08.25
18:36 07.08.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03