Տեխնիկական խնդիրներով պայմանավորված 2019թ. խաղարկային վիզաների կամ գրին քարտի խաղարկության ծրագրով մասնակիցների գրանցումը սկսվում է նորից, և բոլոր նրանք, որոնք խաղարկության մասնակցության համար գրանցվել են մինչև 2017թ. հոկտեմբերի 18-ը, պետք է ևս մեկ անգամ գրանցվեն, որպեսզի հայտը մասնակցի խաղարկությանը:
Հայաստանի ԱՄՆ դեսպանատան տարածած հաղորդագրության մեջ նաև ասվում է.
«Հասկանում ենք, որ սա անհարմարություն է ստեղծում արդեն իսկ գրանցված անձանց համար, սակայն գործընթացի ամբողջականությունն ու անաչառությունն ապահովելու համար, մենք ստիպված ենք գրանցումը վերսկսել:
Գրին քարտի խաղարկության ծրագրի մասնակիցների գրանցումը կմեկնարկի 2017թ. հոկտեմբերի 18-ի կեսօրին՝ արևելյան ամառային ժամանակով և կավարտվի 2017թ. նոյեմբերի 22-ի կեսօրին՝ արևելյան ստանդարտ ժամանակով:
Ուշադրություն, մինչև հոկտեմբերի 18-ը ներկայացված հայտերը չեն մասնակցի խաղարկությանը: Այդ ժամկետում գրանցված բոլոր մասնակիցները պետք է ևս մեկ հայտ ներկայացնեն գրանցման համար սահմանված նոր ժամկետներում: Նոր հայտի գրանցումը պատճառ չի հանդիսանա, որ դուք մեկից ավել հայտ ներկայացնելու հիմքով զրկվեք խաղարկությանը մասնակցելու հնարավորությունից: Սակայն գրանցման համար սահմանված նոր ժամկետներում մեկից ավել հայտ ներկայացնելու դեպքում, խաղարկությանը մասնակցելուց որակազրկվելու պահանջը շարունակում է ուժի մեջ մնալ:
Հայտը լրացվում է գրանցման համար սահմանված ժամկետներում խաղարկային վիզաների ծրագրի պաշտոնական կայքում, հասցեն՝ dvlottery.state.gov: Մասնակցության մանրամասներն ու հրահանգները նաև ներկայացված են ԱՄՆ պետքարտուղարության էջում, տես՝ usvisas.state.gov/dv/instructions.
12:48
11:24
11:09
10:55
10:33
17:27
17:16
17:05
16:33
16:05
15:36
15:05
14:06
13:33
13:02
12:24
12:06
11:46
11:26
11:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56