Այսօր ԱԺ-ում տեղի ունեցան «Ընտանեկան բռնության կանխարգելման և ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքի նախագծի նախնական տարբերակի քննարկման վերաբերյալ խորհրդարանական լսումներ:
Ինչպես լսումների ժամանակ նշեց ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանը, քննարկումն ինքնաննպատակ չէ, հանրային քննարկման նպատակը արդյունավետ իրավական կարգավորումներ ունենալն է: Նա հորդորեց վերացական հարցադրումների փոխարեն ներկայացնել կառուցողական առաջարկներ:
«Տարօրինակ է որոշ մարդկանցից լսել, որ այս օրինագիծը հանրային պահանջարկ չունի: Շատ հաճախ հնչում են կարծիքներ, որ մեր օրենսդրությունը նախատեսում է կարգավորումներ՝ ի դեմս քրեական և ընտանեկան օրենսդրության, սակայն ակնհայտ է, որ նշված օրինագիծն անհրաժեշտ է ընտանեկան բռնությունների կանխարգելման համար: Որոշ մարդկանց կարծիքով ընտանեկան բռնությունների վիճակագրությունն աննշան է:
Մեր ունեցած տվյալներով, Հայաստանում օրական երկու անգամ դիմում են ոստիկանություն՝ կապված ընտանեկան բռնությունների հետ: Սպանությունների տասնյոթ տոկոսը հետևանք է ընտանեկան բռնությունների: Բացի այդ, անչափահասների նկատմամբ սեռական ոտնձգությունների քառասունյոթ տոկոսի փորձերը տեղի են ունենում ընտանիքում»,- վիճակագրական տվյալներ ներկայացրեց պաշտոնյան:
Վիգեն Քոչարյանը շեշտեց՝ Ընտանեկան բռնության կանխարգելման մասին օրինագծում որևէ սենսացիոն օրենսդրական կարգավորում առաջարկված չէ: Նրա տեղեկացմամբ, Վրաստանում գործում է համանման օրենսդրական լուծում պարունակող օրենք: Նույնը կարելի է ասել Մոլդովայի, ուկրաինայի, Ղազախստանի մասին:
Փոխնախարարը հիշեցրեց անգամ Մխիթար Գոշի «Դատաստանագիրքը», որում հստակ նշված է՝ եթե ամուսինը ծեծում է կնոջը, կինը դատարան դինելու իրավուք ունի: Նույնը նախատեսում է նաև Ընտանեկան բռնության կանխարգելման մասին օրինագիծը:
panorama.am
21:09
21:07
21:04
20:45
20:16
19:19
19:02
10:49
10:23
10:09
09:19
09:02
10:18
09:45
09:45
09:02
09:34
09:23
09:13
09:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01