Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է «Ոտքի Հայաստան» քաղաքացիական նախաձեռնության համակարգող Անդրիաս Ղուկասյանի դատավարությունը՝ դատավոր Վարդան Գրիգորյանի նախագահությամբ:
Նախորդ դատական նիստին Անդրիաս Ղուկասյանը կալանքը գրավով փոխարինելու միջնորդություն էր ներկայացրել։
Անդրիաս Ղուկասյանը շեշտեց, որ արդեն կալանքի տակ է գտնվում 1, 2 տարի, սակայն քրեական գործով նշված ապացույցներով նրան կալանքի տակ պահելու հիմքեր չկան:
«Միջնորդում եմ դատարանին կալանքը 1,5 մլն ՀՀ դրամով գրավով փոխարինել կամ սահմանել գրավի մեկ այլ՝ ողջամիտ չափ»,-նախորդ նիստին հայտնեց Անդրիաս Ղուկասյանը։
Մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանն առարկել էր միջնորդությանը` համարելով, որ այն անհիմն է։
Դատարանն այսօր հրապարակեց միջնորդության վերաբերյալ որոշումը` մերժելով այն։
Ադրիաս Ղուկասյանը կմնա կալանքի տակ։
Հիշեցնենք, որ Ղուկասյանին մեղադրանք է առաջադրվել 2016թ. հուլիսի 29-ին Երևան քաղաքում զանգվածային անկարգություններ կազմակերպելու, հուլիսյան դեպքերի ժամանակ Մ. Խորենացի փողոցում ՀՀ ՊՊԾ գնդի տարածքում գտնվող շենքերը, շինությունները և տրանսպորտային միջոցները զավթած, ոստիկաններ և բուժաշխատակիցներ պատանդ վերցրած կազմակերպված զինված խմբին միանալու փորձի, ինչպես նաև «զինվելու, ապօրինի կերպով հրազեն ու ռազմամթերք կրելու, պահելու և խմբի անդամների հետ համակատարմամբ զավթած ու պատանդներին պահելու փորձերի մեջ, սակայն հանցագործություններն ավարտին չի հասցրել իր կամքից անկախ հանգամանքներով:
Ըստ մեղադրանքի՝ Անդրիաս Ղուկասյանի գործողություններից տուժել է 36 անձ:
Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 225-րդ հոդվածի 1-ին մասի, 34-219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի, 34-218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի, 34-235-րդ հոդվածի մաս 3-րդ մասի հատկանիշներով:
14:41
14:23
14:08
14:04
13:35
13:32
13:19
13:03
12:52
11:49
11:25
11:09
10:34
10:19
10:03
11:02
16:03
16:03
15:49
15:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02