«Մարտականհերթապահության կրումըկոլեկտիվ աշխատանք է ևպահանջում է բոլորհարցերում միմյանց հետխորհրդակցելուանհրաժեշտություն»
Հայրենիքի սահմաններնանառիկ պահող դիրքապահտղաների` որպես մերօրյահերոսների նվիրականառաքելությունն արժևորելու, հանրության լայնշրջանակներին նրանցհավաքական կերպարըներկայացնելու, բանակ-հասարակություն կապըամրապնդելու, ինչպես նաև մատաղ սերնդիռազմահայրենասիրական դաստիարակությունը խթանելունպատակով ներկայացնում ենք «Պաշտպանության բանակիլավագույն դիրքապահները» ծրագիրը:
Ծրագիրն իրականացնում է «Արցախի երիտասարդ գիտնականների և մասնագետների միավորում» հասարակական կազմակերպությունը ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից ՀԿ-ներին տրամադրվող դրամաշնորհի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակներում: Զինծառայողների հետ զրուցել է Հրայր Փաշայանը։
Այցելելով գնդապետ Կ. Ջալավյանի հրամանատարությամբ գործող զորամասի մարտական դիրքեր` զինծառայությանն առնչվող տարաբնույթ հարցերի շուրջ զրուցեցինք իրեն լավագույն կողմերով դրսևորած զինծառայողներից մեկի` դիրքի ավագ, ավագ սերժանտ Գառնիկ Խաչունցի հետ:
Ավագ սերժանտ Գառնիկ Արմենի Խաչունցը ծնվել է 1997 թվականի հունիսի 7-ին Սյունիքի մարզում՝ Գորիսի շրջանի Տեղ գյուղում: Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը, որից հետո զորակոչվել զինծառայության:
Շուտով կլրանա Պաշտպանության բանակի շարքերում ծառայելու ավագ սերժանտ Գառնիկ Խաչունցի երկու տարին: Ի պաշտոնե լինելով մեր երկրի սահմանի որոշակի հատվածի պահպանության ու պաշտպանության պատասխանատուն` նա լավագույնս է գիտակցում դրա կարևորությունն ու անհրաժեշտությունը մեր երկրի անվտանգության ապահովման գործում:
ՙՄեր զինծառայողները գիտակցաբար են կատարում իրենց պարտականությունները: Բոլորս հասկանում ենք, որ պետք է հստակորեն տիրապետենք մեր մասնագիտությանը, մարտական հաշվարկով նախատեսված գործողություններին, որպեսզի թշնամու ներթափանցման փորձի դեպքում կարողանանք արժանի հակահարված տալ: Բացի դրանից, կարևոր է անվտանգության կանոնների պահպանումը, մանավանդ` սահմանային լարվածության և հակառակորդի կողմից տարբեր զինատեսակներից կրակի վարման պայմաններում: Այս նպատակով անձնակազմը համապատասխան հրահանգավորումներ է ստացել դիտարկվող վայրեր դուրս չգալու, խրամաբջիջներում ճիշտ դիրքավորվելու, դիտորդի պարտականությունները կատարելու և ինժեներական աշխատանքներ իրականացնելու ընթացքում՚,- մեզ հետ զրույցում ասաց դիրքի ավագը` հավելելով, որ հակառակորդի կողմից ձեռնարկվող քայլերը պարտադրում են ավելի պատասխանատվությամբ կատարել առաջադրված խնդիրները:
Դիրքապահի պարտականությունների կատարման ընթացքում ավագ սերժանտ Գ. Խաչունցը կարևորում է զինծառայողների միջև առկա ընկերական վերաբերմունքը, միմյանց օգնելու պատրաստակամությունն ու կամեցողությունը: ՙԴիրքապահ տղաները գիտակցում են, որ առանց իրար օգնելու հնարավոր չէ կատարել իրենց, թերևս, ամենանվիրական ու ամենադժվարին առաքելությունը: Մարտական հերթապահության կրումը կոլեկտիվ աշխատանք է և պահանջում է յուրաքանչյուր զինծառայողի ունակությունների ու հնարավորությունների գերլարում, բոլոր հարցերում միմյանց հետ խորհրդակցելու անհրաժեշտություն: Ես անձամբ պարբերաբար զրուցում եմ բոլոր զինծառայողների հետ` թե՜ առանձին-առանձին, թե՜ կոլեկտիվ կազմով, լսում նրանց կողմից բարձրացվող հարցերը, առաջարկությունները և ընտրում խնդրի լուծման ամենաարդյունավետ ճանապարհը՚,- ասաց ավագ սերժանտ Գառնիկ Խաչունցը:
Որպես կրտսեր հրամանատար, բացի վերոնշյալ հանգամանքներից, դիրքի ավագը իր պարտականությունները լիարժեքորեն կատարելու համար կարևորում է նաև օրվա կարգացուցակով նախատեսված միջոցառումների ժամանակին կատարումը: Ինքն անձամբ դիրքապահների առօրյան այնպես է կազմակերպում, որպեսզի պահպանվի հավասարության սկզբունքը, որպեսզի որևէ մեկն իրեն ճնշված չզգա, և յուրաքանչյուրը հնարավորություն ունենա սահմանված կարգով հանգստանալու:
ՙՆման պատասխանատու առաքելությունը հնարավոր է կատարել միայն առույգ և բարձր տրամադրվածություն ունենալով` գիտակցելով, որ յուրաքանչյուրը ցանկացած պահի, ցանկացած հարցում պատրաստակամ են քեզ օգնելու՚,- մեզ հետ զրույցում շեշտում է դիրքի ավագը` վստահեցնելով, որ եթե հայ զինվորը մշտարթուն կանգնած է դիրքում, երկրի սահմաններն անառիկ կմնան, հայրենիքը` պաշտպանված:
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի
12:48
11:24
11:09
10:55
10:33
17:27
17:16
17:05
16:33
16:05
15:36
15:05
14:06
13:33
13:02
12:24
12:06
11:46
11:26
11:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56