Գերմանիայի Քյոլն քաղաքում հոկտեմբերի 20-ին կմեկնարկեն հայ մշակույթի օրերը: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին տեղեկացրեց Գերմանիայի առաջնորդարանի թեմական խորհրդի ատենապետ Սերովբէ Օտապաշեանը:
«Մշակութային օրերը ներկայացնում են հայ մշակույթի բոլոր առավելությունները, անցյալն ու պատմությունը: Այս բոլորը պետք է ներկայացնենք գերմանացիներին, այսինքն՝ գաղափարը՝ հայ մշակույթն ու հայոց պատմությունը ծանոթացնելն է նրանց, ովքեր ծանոթ չեն: Այն առաջին հերթին ուղղված է գերմանացիներին եւ հայ երիտասարդ սերնդին»,-ասաց նա:
Ատենապետը ներկայացրեց, որ նման միջոցառումները կազմակերպելու միտքն առաջացել է դեռեւս 2001 թվականից եւ հիմնականում իրականացվում է 5 կամ 6 ծրագիր:
«Այս տարի, օրինակ, նախատեսված է 5 ծրագիր: Առաջինը բեմադրություն է հայ մշակույթի եւ պատմության մասին, երկրորդը Ռաֆայել Թովմասյանի գրքի շնորհանդեսն է: Գիրքը Սփյուռքում, մասնավորապես՝ Գերմանիայում ծնված հայ երիտասարդների հոգեբանության, հայի ինքնության մասին է, թե ինչպես է այդ երիտասարդն ապրում ու գոյատեւում: Հաջորդ ծրագիրը նախատեսում է «Խոստումը» ֆիլմի դիտումը: Միջոցառումների շրջանակում համերգով ելույթ է ունենալու «Neuberin» հայկական նվագախումբը, որը կատարելու է Արամ Խաչատրյանի, Կոմիտասի, Առնո Բաբաջանյանի ստեղծագործությունները: Հաջորդ ծրագիրը կրկին երաժշտական է, բայց արդի հայկական եւ եվրոպական: Ելույթներով հանդես են գալու Արեն Էմիրզյանն ու ընկերները»,-նշեց Սերովբե Օտապաշեանը եւ հավելեց, որ մշակութային հանձնախումբը պատկանում է Քյոլնի առաջնորդարանին, ում նախաձեռնությամբ եւ օժանդակությամբ, ինչպես նաեւ հայ համայնքների օժանդակությամբ էլ իրականացվում են նախատեսված ծրագրերը:
Միջոցառումներին ներգրավված են եւ հայեր, եւ գերմանացիներ: Ելույթ են ունենալու օրինակ՝ Անահիտ Թոփչյանը, Էդուարդ Թոփչյանը ու նվագախումբը, Արա Պետրոսյանը եւ այլն:
«Բոլոր ծրագրերը, կարելի է ասել, շատ հաջող են, սակայն գերմանացիներն ավելի հետաքրքրված են, քան հայերը: Ինչպես նախկինում, այսօր եւս կենտրոնացած ենք գերմանացիների, միեւնույն ժամանակ հայ նոր սերնդի հետաքրքրությունը արթնացնելու ուղղությամբ»,-եզրափակեց նա:
14:41
14:23
14:08
14:04
13:35
13:32
13:19
13:03
12:52
11:49
11:25
11:09
10:34
10:19
10:03
11:02
16:03
16:03
15:49
15:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02