ՌԴ Ուլյանովսկի մարզում ձերբակալել են կնոջ, որը ներկայացել է որպես Հայաստանի դեսպանատան աշխատակից և ցանկացողներին առաջարկել ռուսական անձնագրեր պատրաստել: Այդ մասին հայտնում է «Первый ульяновский портал»-ը:
Այս տարվա մարտին կինն իր ծանոթի միջոցով ծանոթացել է մի աղջկա հետ, որը ցանկանում էր իր ընկերոջ համար ռուսական քաղաքացիություն ձևակերպել: Տղամարդու հուշումով կինը զանգահարել է տուժածին և ներկայացել որպես Հայաստանի դեսպանատան աշխատակից: Նա հայտնել է, որ իր ղեկավարը պատրաստ է երկու շաբաթվա ընթացքում անձնագիր ձևակերպել, բայց որոշակի գումարի դիմաց: Դրանից հետո նա տուժածից տարբեր գումարներ է պահանջել՝ փաստաթղթերի ձևակերպման ժամանակ իբր առաջացող խնդիրների կարգավորման համար: Ընդհանուր առմամբ, աղջիկը «դեսպանատան աշխատակցուհու» քարտին է փոխանցել 79.500 ռուբլի, բայց խոստացված անձնագիրն այդպես էլ չի ստացել:
Բոլոր բանակցությունները կանանց միջև իրականացվել են հեռախոսով: Նրանց գաղտնալսել են ՌԴ անվտանգության դաշնային ծառայության մարզային վարչության աշխատակիցները, որոնք ավելի վաղ տվյալներ էին ստացել անօրինական միգրացիայի կազմակերպման հետ կապված 51-ամյա կնոջ հակաիրավական գործունեության մասին: Ավելի ուշ նյութերը վերաորակվել են ՌԴ քրեական օրենսգրքի մեկ այլ հոդվածով՝ կապված զգալի վնասի պատճառմամբ խարդախության հետ: Կինն ավելի վաղ՝ 2014 թվականին, արդեն ենթարկվել էր քրեական պատասխանատվության անօրինական միգրացիայի կազմակերպման համար և ստացել պայմանական ժամկետ:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:
21:09
21:07
21:04
20:45
20:16
19:19
19:02
10:49
10:23
10:09
09:19
09:02
10:18
09:45
09:45
09:02
09:34
09:23
09:13
09:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01