Հոկտեմբերի 20-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի ունեցավ հոբելյանական համերգ՝ նվիրված ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի գործունեության 25-ամյակին։ Համերգի բացմանը խոսքով հանդես եկավ Արտաքին գործերի նախարար Էդուարդ Նալբանդյանը: Նա խոսեց Երեւանի պետական համալսարանի Միջազգային հարաբերությունների ֆակուլտետում Բութրոս Բութրոս-Ղալիի անվան լսարանի բացման կարեւորության մասին, ընդգծելով, որ հենց նրա քարտուղարության շրջանում է Հայաստանն անդամակցել Միավորված ազգերի կազմակերպությանը։ Ապա նա շարունակեց Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորման եւ Ցեղասպանության չկրկնման անհրաժեշտության շուրջ խոսել: Նա նաեւ շեշտեց Հայաստանի մասնակցությունը խաղաղապահ առաքելություններում, ինչպիսիք են՝ Աղֆանստանում, Կոսովոյում եւ Մալիում իրակացված եւ իրականացվող առաքելությունները:
ՄԱԿ-ի մշտական համակարգող Բրեդլի Բուզետտոն իր խոսքում ընդգծեց, որ կարեւոր է ոչ միայն այն, ինչ ՄԱԿ-ն է անում Հայաստանի համար, այլ նաեւ այն, ինչ Հայաստանն է անում Միացյալ ազգերի համար: Նա գոհունակություն հայտնեց ինչպես Հայաստանի Սիրային ցուցաբերված աջակցության համար, այնպես էլ խաղաղապահ առաքելություններում Հայաստանի առաջատար դիրքերի համար: Իսկ վերջում նա նշեց, որ ՀՀ կառավարությունը է համագործակցությունը կայուն զարգացման նպատակների առումով առաջամարտիկներից է:
Համերգին հանդես եկան Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար եւ դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյանի գլխավորությամբ, ինչպես նաեւ ԱԳՆ հրավերով Հայաստան ժամանած Հարթմութ Ռոդեի՝ ալտ (Գերմանիա), Կլարա-Ջումի Կանի՝ ջութակ (Գերմանիա) մասնակցությամբ: Համերգին ներկա էին նաեւ կառավարության բարձրաստիճան ներկայացուցիչներ, դիվանագիտական կորպուսի անդամներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։
14:41
14:23
14:08
14:04
13:35
13:32
13:19
13:03
12:52
11:49
11:25
11:09
10:34
10:19
10:03
11:02
16:03
16:03
15:49
15:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02