Երեքշաբթի օրը Փարիզի Ընդհանուր իրավասության դատարանի 17-րդ ուղղիչ ատյանում տեղի է ունեցել ֆրանսիական Nouvelles d’Armenie ամսագրի խմբագիր Արա Թորանյանի առաջին դատական նիստը: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Արա Թորանյանը նշեց, որ գոհ է առաջին դատական նիստից. «Կարծում եմ՝ լավ անցավ, մենք փորձեցինք արձանագրել փաստը, որ մենք պետք է դատենք Թուրքիային, և ոչ թե Թուրքիան մեզ»: Հիշեցնենք, որ Արա Թորանյանին դատի են տվել զրպարտության մեղադրանքով: Մի քանի տարի առաջ «Լիպերասիոն» կայքում Ռոպեր Ֆորիսոնը Հայոց ցեղասպանությունը ժխտող հոդված է հրապարակել: Ի պատասխան՝ հոդվածում Արա Թորանյանը Ռոպեր Ֆորիսոնին հարց է ուղղել՝ ո՞վ է ձեզ փող տալիս, ո՞վ է ձեր հետևում կանգնած:

Դատն անցել է լեփ-լեցուն դահլիճում, համայնքը վրդովված էր և եկել էր աջակցելու Արա Թորանյանին:
Արա Թորանյանի շահերի պաշտպան, հայտնի փաստաբան Հենրի Լուկրելցը դատարանում փորձել է բացատրել, թե ինչ է Հայ դատը, ի՞նչ քաղաքականություն է վարում Թուրքիան հայերի հանդեպ, և ինչ դեր է խաղում Ռոպեր Ֆորիսոնը այս իրավիճակում. «Դատավորներն ընդունեցին մեր փաստարկները, և կարծում եմ, մեզ համար լավ է, և վերջապես այս դատը առիթ է, որ նորից մեր խնդիրը, մեր պատմությունը պարտադրենք, ցույց տանք, թե ինչ անընդունելի է ժխտողականությունը»: Արա Թորանյանը նշեց, որ իրեն աջակցում են Ֆրանսիայի էլիտան, Շառլ Ազնավուրը, Պերնար-Հանրի Լևիը, Սերժ Քլարսֆելտը, Առնո Քլարսֆելտը, Միշել Օնֆրեը, Ֆրետերիկ Անսելը և այլոք:
Նա նաև նշեց, որ Ռոպեր Ֆորիսոնը փորձում էր Հայաստանը ներկայացնել որպես հակահրեական երկիր և իր հոդվածով փորձում էր օրինակներ բերել Նժդեհից, ԱՍԱԼԱ-ից և այլն, նաև նշում, որ հրեաները պետք է կապ ունենան ազերիների հետ և իրավունք ունեն զենք վաճառելու Բաքվին: «Եվ ես նրա հենց այս հոդվածին պատասխանեցի, որում նա ժխտում է իրականությունը, և դրա համար իմ դեմ դատ բացեց, թե ես իրեն վիրավորել եմ: Կարևորն այն է, որ ունենանք աջակցություն նաև հրեաներից»,- հավելեց նա:
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի ՀԲՄԸ-ն տարածել է հայտարարություն, որտեղ նշվում է, որ ֆրանսիական օրենսդրությունը թույլ չի տալիս դատական հետապնդում ձեռնարկել Հայոց ցեղասպանությունը ժխտողների դեմ։
Հաջորդ դատական նիստին կհրապարակվի նաև վճիռը: Այն տեղի կունենա նոյեմբերի 28-ին:
14:41
14:23
14:08
14:04
13:35
13:32
13:19
13:03
12:52
11:49
11:25
11:09
10:34
10:19
10:03
11:02
16:03
16:03
15:49
15:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02