Սահմանամերձ համայնքներում արտաքին լուսավորության էներգախնայող համակարգի գործարկումը շարունակվում է: ՎիվաՍել-ՄՏՍ-ի հասարակայնության հետ կապերի ծառայությունից հայտնում են, որ այս անգամ, «Այլընտրանքային էներգիա» ծրագրի շրջանակում, Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) և ՎիվաՍել-ՄՏՍ-ի համատեղ ջանքերով, 41 LED լուսարձակ է տեղակայվել Վայոց Ձորի Զառիթափ համայնքի նույնանուն գյուղում: Լուսավորել է 1500մ երկարությամբ տարածք:
Արտաքին լուսավորության էներգախնայող համակարգի ներդրումը համայնքային զարգացման կարևոր նախապայման է: Ծրագրի արդյունքում էապես կկրճատվեն համայնքի բյուջետային ծախսերը՝ թույլ տալով խնայողություններն ուղղել այլ խնդիրների լուծմանը:
Ժամանակակից համակարգի գործարկմանը մասնակցել են ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, FPWC-ի հիմնադիր Ռուբեն Խաչատրյանը, Զառիթափ համայնքի ղեկավար Սիմոն Բաբայանը և գյուղի բնակիչները:
«Սահմանամերձ համայնքներում իրականացվող ծրագիրը մի քանի խնդիր է լուծում: Մենք առիթ ունեցել ենք խոսելու դրա բնապահպանական, էներգախնայող, տնտեսապես շահավետ լինելու մասին: Կա ևս մեկ կարևոր գործոն. այս ենթակառուցվածքն իր ընձեռած հնարավորություններով բիզնեսի կառավարման յուրօրինակ մոդել կարող է դառնալ համայնքների համար: Այն թույլ կտա կառավարել համայնքի համեստ բյուջեն և տնտեսված գումարներն ուղղել այլ ծրագրերի արդյունավետ իրականացմանը, ընդ որում՝ երկարաժամկետ կտրվածքով: Ի վերջո, յուրաքանչյուր համայնք ունի խնդիրների գնահատման իր մոտեցումը և այդ խնդիրների լուծմանն առաջնահերթություն տալու սկզբունքը»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
Ի տարբերություն այլ լամպերի, LED լամպերն առավել արդյունավետ ու դիմացկուն են, կարող են անհամեմատ ավելի երկար ծառայել՝ սպառելով 80%-ով պակաս էլեկտրաէներգիա:
ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ իրականացվող՝ էներգախնայող տեխնոլոգիաների ներդրման ծրագիրը, բնապահպանական բաղադրիչով հանդերձ, թույլ է տալիս ոչ միայն թեթևացնել համայնքի ֆինանսական բեռը, այլև աշխուժացնել համայնքային կյանքը, լուծել օրվա ուշ ժամերին անվտանգ քայլելու ու երթևեկելու խնդիրները:
Գյուղի փողոցները կլուսավորեն ամռանը 21:00-ից մինչև 02:00, իսկ ձմռանը՝ 18:00-ից մինչև 01:00: Տոնական օրերին լուսավորությունը կապահովվի նաև ամբողջ գիշեր:
21:09
21:07
21:04
20:45
20:16
19:19
19:02
10:49
10:23
10:09
09:19
09:02
10:18
09:45
09:45
09:02
09:34
09:23
09:13
09:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01