«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ ԱԺ տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման մշտական հանձնաժողովը կառավարության նիստերի դահլիճում երեկ արտագնա նիստ էր հրավիրել: Նախօրեին տեղեկացրել էինք, որ Ազգային ժողովի արտահերթ նիստի օրակարգում է հայտնվել «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով նախատեսվում է խոշորացնել համայնքները: Համայնքների խոշորացում նախատեսվում է Արարատի, Շիրակի, Վայոց Ձորի, Տավուշի եւ Սյունիքի 118 համայնքներում, որի արդյունքում կստեղծվի 15 փունջ համայնք:
Բազմաթիվ գյուղապետեր, սակայն, դեմ են սույն նախագծին: Գյուղապետերից մի քանիսը երեկ բարձրաձայնեցին իրենց դժգոհությունը, այդ թվում Տավուշի մարզի Բարեկամավանի գյուղապետ Գագիկ Աբազյանը:
Արտագնա նիստին ներկա Տավուշի մարզպետ հովիկ Աբովյանը սակայն, մեր թղթակցի հետ զրույցում ասել է, որ իր ղեկավարած մարզում արդեն իսկ որոշ համայնքներ խոշորացվել են եւ դրանում դրական միտում է տեսնում:
Այդ դեպքում ինչո՞ւ են դժգոհում ձեր մարզի այն համայնքների ղեկավարները, որոնց ղեկավարած գյուղերը պետք է խոշորացվեն հարցին մարզպետը պատասխանել է. «Ինձ թվում է՝ նորամուծություն է եւ դրա համար դժգոհում են: Արի գնանք Դիլիջան, հենց այնպես չեմ ասում, մենք ծանոթ չենք, իմ խոսքն էլ խոսք է: Եկեք գնանք Դիլիջան՝ տեսնենք ինչից են դժգոհում: Այնպես չի, որ 6 ամսում, մի տարում խոշորացրեցին եւ վերջ, զարգացում եղավ: Այդ գործընթացը գնում է, կարեւորն այն է, որ դրական է»:
Իսկ եթե դժգոհող գյուղապետերը բողոքի ալիք բարձրացնեն… Մեկն էլ հենց նոր խոսեց՝ մեր թղթակցի նկատառմանը Աբովյանն արձագանքել է. «Գյուղապետ է խոսում է, ես ինչ անեմ: Այս գյուղապետը չի կարողանում իր աշխատողի աշխատավարձը տա, չի հասկանում, «Дурак» լակոտ ա: Պաշտպանության նախարարությունն ամեն տարի իրենց ամբողջ գյուղի հոսանքի փողը տվել է, ամբողջ գյուղի փողը վճարել է Օհանյան Սեյրանը: Տվել է տարբեր ձեւի տեխնիկա՝ Ուրալ եւ այլն: Ամեն գյուղացու երեք հատ ոչխար բաժանեցին, մի ամիս հետո սաղ ծախեցին»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
17:56
17:43
17:26
17:06
16:05
15:44
15:19
15:04
14:46
14:22
14:06
11:03
10:45
10:23
10:06
09:49
09:36
09:15
09:02
18:52
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22