Մի կողմից Ուկրաինայում ունենք խոշորագույն հայկական համայնք (ավելի քան 400 000), մյուս կողմից՝ Ուկրաինայում տեղի ունեցող ներքաղաքական գործընթացները , ինչպես նաև Թուրքիայի ու Ադրբեջանի հետ Ուկրաինայի ունեցած բարձր մակարդակի քաղաքական հարաբերությունները ծանր, բազմազբաղ և բարդ դիվանագիտական աշխատանք են ենթադրում Ուկրաինայում Հայաստանի դեսպանի համար։
Բայց, երբ շփվում ես ուկրաինական քաղաքական էլիտայի ամենատարբեր թևերի, Ուկրաինայում տարբեր երկրների դեսպանների և հայկական համայնքի լիդերների հետ՝ բոլորը միաբերան փաստում են, որ Ուկրաինայում Հայաստանի դեսպանը որակյալ դիվանագետ է, պարկեշտ և բարեկիրթ գործիչ, ով հաղթահարելով նույնիսկ ամենաբարդ դիվանագիտական խնդիրները ( դիցուկ, երբ Հայաստանը Ղրիմը Ռուսաստանին միանալու հարցով ՄԱԿ-ում դեմ քվեարկեց Ուկրաինայի շահերին), կարողանում է հայ-ուկրաինական հարաբերությունները պահպանել բարձր մակարդակով։
Թուրքիայի և Ադրբեջանի հետ բարեկամական հարաբերություներ ունեցող Ուկրաինայում Հայոց ցեղասպանության 100-ամյակը ամենամասշտաբայինն ու ազդեցիկն էր, որը նույնպես մեր դեսպանի համառ աշխատանքի արդյունքն էր, ինչը լրջագույն խնդիրներ առաջացրեց բարեկամ Ուկրաինայի և Թուրքիայի միջև։
Ավելին՝ Ուկրաինայում կենտրոնաձիգ և միասնական հայկական գաղթօջախի ստեղծման մեջ ևս մեծագույն ներդրում ունի Ուկրաինայում Հայաստանի դեսպանը (շատ պետություններում մենք ունենք կայացած գաղթօջախներ, որը հեշտացնում է Հայաստանի դեսպանների աշխատանքը տվյալ պետություններում)։
Եվ ամենակարևորը՝ Ուկրաինայում հավատարմագրված նույնիսկ ամենամեծ պետությունների դեսպանները մեր դեսպանին վերաբերվում են խորը ակնածանքով, հարգանքով, և սա մեր պետության պատիվն է։
Դեսպան Անդրանիկ Մանուկյանը բարձր է պահում Հայաստանի պատիվը Ուկրաինայում՝ ծառայելով Հայաստանի Հանրապետության պետական շահերին։
Հ․Գ․ Ցավում եմ, որ հայաստանյան որոշ անմակարդակ թերթեր ճղճիմ նպատակներով փորձում են վարկաբեկել մարդկանց, ովքեր իսկապես լավ են աշխատում։
Ի դեպ, ադրբեջանական մամուլը կոնկրետ Անդրանիկ Մանուկյանի դեպքում շատ ուշադիր է, և հայաստանյան մամուլում դեսպանի մասին տպվող ցանկացած բացասական լուր տիրաժավորվում և տարածվում է ադրբեջանական մամուլում․ ինչո՞ւ, որովհետև մեր դեսպանը բազմիցս է ցավեցրել և խանգարել ալիևյան ռեժիմի հակահայ ծրագրերի իրականացմանը պաշտոնական Կիևում։
10:41
10:14
09:56
09:42
09:34
09:16
09:02
16:45
16:16
15:45
15:29
14:44
14:18
13:28
13:09
12:49
12:32
12:13
12:10
11:38
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:56
09:42
09:34
09:16
09:02
09:52
09:42
09:35
09:16
09:02
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35
09:02
09:44
09:16
09:02
09:52
09:45
09:33
09:16
09:03
09:55
09:46
09:34
09:17
09:03
09:55
09:44
09:32
09:15