Արմավիր քաղաքում հնչած կրակոցների հետևանքով կան զոհեր և վիրավորներ։
ՌԴ Կրասնոդարի երկրամասի Արմավիր քաղաքի «Սառցե պալատ» սրճարանից ոչ հեռու մի խումբ հայերի միջև «տարաձայնությունը պարզելու» ժամանակ կրակոցներ են հնչել։ Այս մասին հայտնում է kuban.kp.ru-ն։
Դեպքը տեղի է ունեցել հոկտեմբերի 19-ի երեկոյան։ 42-43 տարեկան 2 տղամարդ անսպասելի կրակ են բացել հրազենից 3 երիտասարդի վրա, ինչի հետևանքով նրանցից երկուսը մահացել են։
Այնուհետև հանցագործները նստել են Hyundai Solaris մակնիշի ավտոմեքենան ու դիմել փախուստի։
Ոչ պաշտոնական վարկածներից մեկի համաձայն՝ կրակողը եղել է տեղի սնանկացած գործարարներից մեկը, որն այդ ձևով է որոշել լուծել իր խնդիրները։
Հետաքննության վարկածով՝ 27-ամյա Միսակը մահացել է գլխին ստացած կրակոցից, 28-ամյա Ռուսլանը մահացել է հիվանդանոցում՝ կրծքավանդակի հետին մասին ստացած վնասվածքից, իսկ 38-ամյա Ռուսլանը վնասվածք է ստացել ծնկի շրջանում։ Նրան վիրահատել են, և այժմ նրա կյանքին վտանգ չի սպառնում։
Հետաքննիչների խոսքով՝ երիտասարդների վրա արձակվել է առնվազն 5 փամփուշտ։ Չի բացառվում նաև, որ հանցագործները փախուստի են դիմել ոչ թե Hyundai Solaris, այլ Mercedes-Benz E 200 մակնիշի ավտոմեքենայով։
Հետախուզում է հայտարարվել կասկածյալների նկատմամբ։ Ոստիկանությունը փնտրում է 1975 թ-ին ծնված Սերգեյ Սահակի Եղիազարյանցին և 1974 թ-ին ծնված Գագիկ Հենրիկի Եսայանին։ Ավելի ուշ որոնվողների ցուցակում ավելացել է նաև ոմն Դենիս Շևչենկոյի անունը։
Բաց աղբյուրների փոխանցմամբ՝ Սերգեյ Եղիազարյանցը ղեկավարում է «Ասսեր» ընկերությունը, որը զբաղվում է անշարժ գույքի վարձակալությամբ, սակայն գտնվել է հարկային դաշտի հսկողության տակ, քանի որ խուսափել է հարկերի վճարումից։
21:09
21:07
21:04
20:45
20:16
19:19
19:02
10:49
10:23
10:09
09:19
09:02
10:18
09:45
09:45
09:02
09:34
09:23
09:13
09:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01