Forbes ամերիկյան ամսագիրը հրապարակել է 400 ամենահարուստ ամերիկացիների 2017 թ.–ի նոր ցանկը։
Նոր վարկանիշի գլխավոր անհաջողակը ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփն է։
Տարվա ընթացքում նրա ունեցվածքը նվազել է 600 մլն դոլարով և կազմել 3,1 մլրդ դոլար։ ԱՄՆ նախագահն այս ցուցանիշով զբաղեցնում է վարկանիշի 248–րդ հորիզոնականը, գրում է Lenta.ru–ն։
Ամենահարուստ ամերիկացին կրկին Microsoft–ի հիմնադիր Բիլ Գեյթսն է։ Տարվա ընթացքում նրա ունեցվածքը ավելացել է 8 մլրդ դոլարով և հասել 89 մլրդ դոլարի, երկրորդ տեղում Amazon ինտերնետային հսկայի և Blue Origin աէրոտիեզերական ընկերության հիմնադիր Ջեֆ Բեզոսն է, որի ունեցվածքը 2017 թ.–ին ավելացել է 14,5 մլրդ դոլարով։ Եռյակը եզրափակում է ներդրող և Berkshire Hathaway–ի գլխավոր տնօրեն Ուորեն Բաֆեթը։ Նրա ունեցվածքը տարվա ընթացքում աճել է 12,5 մլրդ դոլարով և հասել 78 մլրդ դոլարի։
Վարկանիշի թոփ հնգյակում է նաև Facebook–ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը, որի ունեցվածքը 2017 թ.–ին ավելացել է 15,5 մլրդ դոլարով և հասել 71 մլրդ դոլարի։ Հնգյակը եզրափակում է Oracle–ի համահիմնադիր և տնօրենների խորհրդի նախագահ Լարի Էլիսոնը։ Նրա ունեցվածքն ավելացել է 9,7 մլրդ դոլարով և կազմել 59 մլրդ։
400 ամենահարուստ ամերիկացիների ցանկի մուտքի շեմը 2017 թ.–ին հասել է ռեկորդային 2 մլրդ դոլարի։
Forbes–ի լավագույն 400–ի ցանկում ամենաերիտասարդը Snapchat–ի համահիմնադիր Էվան Շպիգելն է` 31 մլրդ դոլարով։ Ամենատարեց միլիարդատերը 94–ամյա դեվելոփեր Ալեքս Սփանոսն է (2,4 մլրդ դոլար), ամենահարուստ ամերիկուհին Walmart առևտրի ցանկի համասեփականատեր Էլիս Ուոլթոնն է։ Նա զբաղեցրել է 13–րդ տեղը` 38,2 մլրդ դոլարով։
21:09
21:07
21:04
20:45
20:16
19:19
19:02
10:49
10:23
10:09
09:19
09:02
10:18
09:45
09:45
09:02
09:34
09:23
09:13
09:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01