ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանի մասնակցությամբ Հանքավանում մեկնարկել է երկօրյա սեմինար տնտեսական ոլորտի լրագրողների համար: «2018 թվականի պետական բյուջե» խորագրի ներքո անցկացվող սեմինարի ընթացքում անդրադարձ է կատարվել հարկաբյուջետային կանոնների վերանայմանն ու արդիականացմանը, հաջորդ տարվա բյուջեի մակրոտնտեսական շրջանակին, այդ թվում` արտաքին աշխարհի զարգացուﬓերին, ՀՀ մակրոտնտեսական զարգացուﬓերին և կանխատեսուﬓերին, եկամուտների և ծախսերի շրջանակին:
ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանի խոսքով՝ պետական պարտք ՀՆԱ հարաբերակցությունը 2018 թվականին նվազեցվելու է ﬔկ տոկոսային կետով: «ՀՆԱ-ում շուրջ ﬔկ տոկոսային կետով պետական պարտքը դեպի նվազում է գնալու: 2014 թվականից այս կողմ շուրջ 13 տոկոսային կետով, այսինքն` յուրաքանչյուր տարի 5-7 տոկոսային կետով, աճում էր պետական պարտքը ՀՆԱ-ում: Իսկ այս տարի ջանքեր գործադրվեց, որ այդ աճի տեմպը դադարի, աճը լինի ոչ թե յոթ, այլ երեք-չորս տոկոսային կետով, իսկ 2018թ.-ին ըստ գնահատականների, որոնք հիﬓված են նաև փոխարժեքների կայուն սցենարի հաշվարկի վրա, ﬔկ տոկոսային կետով պարտք/ՀՆԱ ցուցանիշը կնվազի»,- պարզաբանել է նախարարը:
Աշխարհի տնտեսությունները ճգնաժաﬕն արձագանքել են խթանող հարկաբյուջետային քաղաքականությամբ: Արդյունքում ճգնաժաﬕց հետո աճել են կառավարության պարտք/ՀՆԱ ցուցանիշները: ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Հայրապետյանը նշել է, որ հարկաբյուջետային քաղաքականությունը վերջին տարիներին եղել է հակացիկլային, ﬕնչդեռ նախքան 2009 թվականի ճգնաժամը եղել է չեզոք կամ ընդլայնող: Ընդ որում, ճգնաժաﬕց հետո հարկաբյուջետային քաղաքականությունը շեղվել է ոսկե կանոնից պետական ընթացիկ ծախսերի և կապիտալ ծախսերի մասով: Ոսկե կանոնը, ըստ Հայրապետյանի, սահմանում է, որ պետական բյուջեի կապիտալ ծախսերը պետք է ﬔծ լինեն պետական բյուջեի պակասուրդից:
Հայաստանի պետական ներդրուﬓերը գտնվում են հարաբերականորեն ցածր մակարդակում: Արդյունքում, պետական պարտքը 2016 թ. գերազանցել է 50 տոկոսը: Ըստ կանխատեսվող ցուցանիշների` նախատեսվում է 2022թ. մակարդակն իջեցնել` մոտեցնելով 40 տոկոսի: Հայաստանում պարտքը կայունացնող ներկա կանոններն են` կառավարության պարտքը չպետք է գերազանցի նախորդ տարվա ՀՆԱ-ի 60 տոկոսը: Հիսուն տոկոսը գերազանցելու դեպքում հաջորդ տարվա պետական բյուջեի դեֆիցիտը չպետք է գերազանցի ՀՆԱ-ի վերջին երեք տարիների ծավալների ﬕջին ցուցանիշի 3 տոկոսը: Այս կանոնների պահանջների չհամապատասխանող` կառավարության պարտք առաջացնող գործարքն առ ոչինչ է: Այս կանոնները, ըստ ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ, գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանի` կոշտ են և հարկաբյուջետային քաղաքականությանը չեն տալիս բավարար ճկունություն և ավելի ﬔծ դեր տնտեսության կայունացման հարցում: Բացի այդ չեն նախատեսում բացառություններ, օրինակ` ճգնաժամ, աղետ, պատերազմ: Այս առնչությամբ նշվել է, որ ցնցուﬓերի դեպքում չի բացառվում, որ ՀՀ-ն կգնա օրենսդրական փոփոխության:
14:41
14:23
14:08
14:04
13:35
13:32
13:19
13:03
12:52
11:49
11:25
11:09
10:34
10:19
10:03
11:02
16:03
16:03
15:49
15:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02