Դերասան Հրանտ Թոխատյանն արձագանքել է «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանի հայտարարությանը, որտեղ վերջինս նշել էր, որ կոռուպցիոն գործարք է տեղի ունեցել եւ Արաբկիր համայնքի պատմամշակույթային հուշարձան հանդիսացող Կանազի մշակույթի պալատի շենքը նվիրում են գավառական հարսանիքների թամադա Հրանտ Թոխատյանին:
Հրանտ Թոխատյանը NEWS.am-ի հետ զրույցում նշեց, որ Արաբկիր համայնքի պատմամշակույթային հուշարձան հանդիսացող Կանազի մշակույթի պալատի շենքում հիմնելու է մանկական թատերական դպրոց:
«Ոչինչ ոչ մեկին չի նվիրվում էս երկրում, 2007թ. ես փորձել եմ հիմնել մանկական թատերական դպրոց, այդ շենքը տրամադրել են 10 տարով՝ անվարձահատույց օգտագործման իրավունքով»,-ասաց նա:
Զարուհի Փոստանջյանի հայտարարությունը, թե այդ շենքը Տարոն Մարգարյանը Հրանտ Թոխատյանի հիմնադրամին է նվիրել նրա լռության դիմաց, դերասանը չցանկացավ մեկնաբանել. «Զարուհի Փոստանջյանի ասածներն ընդհանրապես իրականությանը չեն համապատասխանում: Այդ հայտարարությունը չեմ ուզում գնահատել»: Նա չմեկնաբանեց նաեւ Փոստանջյանի հայտարարության մեջ իր հասցեին հնչած վիրավորական արտահայտությունները. «Թող միակողմանի լինի, ես ոչինչ չեմ ուզում մեկնաբանել»:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Զարուհի Փոստանջյանն իր հայտարարությունում ասել էր. «Հերթական նվերը գավառական վերնախավի արյունոտ եւ կեղտոտ ձեռքերից` ժողովրդական արտիստի պատվավոր կոչում ստացած, գավառական հարսանիքների թամադա Հրանտ Թոխատյանին: Գավառական թամադայի երազանքն Արաբկիր համայնքի պատմամաշակույթային հուշարձան հանդիսացող Կանազի մշակույթի պալատի տեր դառնալն է (կառուցվել է` 1958-ին): Այս բաղձալի երազանքը իրականություն դարձնելու համար նա տարիներ առաջ սկսել էր գործընթաց` դիմել էր գավառապետին, որպեսզի այն նվիրի իրեն: Այժմ մենք ականատեսն ենք հանրային միջոցների հերթական նվիրատվությանը: ՀՀԿ-ն կրկին պարգեւատրում է իր ծառա գավառական թամադային: Պարգեւատրում է լռության եւ ծառայամտության համար: Գավառական թամադան շատ լավ կատարել է իր առաքելությունը` լռել է»
14:41
14:23
14:08
14:04
13:35
13:32
13:19
13:03
12:52
11:49
11:25
11:09
10:34
10:19
10:03
11:02
16:03
16:03
15:49
15:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02