Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հայկական բանակում սպորտային վաշտի առկայությունը մեծ խնդիր է համարում: Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ ՀՀ պաշտպանության նախարարը` պատասխանելով ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ֆելիքս Ցոլակյանի հարցին` ընդգծեց, որ այդ վաշտում այն քաղաքացիներն են, ովքեր զորակոչվում են զինվորական ծառայության, պետությունը ծախսում է միջոցներ այդ վաշտը պահելու համար, իսկ այդ ծախսերն արդարացված չեն:
«Խոսքը մոտավորապես 100 մարդու մասին է, նրանց սպասարկող սպայական, ենթասպայական հաստիքների քանակը ևս 100 է, ինչը պահանջում է հսկայական ծավալի ծախս և' աշխատավարձի, և' կերակրման, և' կեցության և' հանդերձավորման: Բայց այդ մարդիկ իրենց սպորտային առաջընթացի համար պարբերաբար մարզումների մեջ են` ֆեդերացիաների տրամադրության տակ: Իրենք զորամասում գրեթե չեն լինում ու դա հսկայական ծախս է` բացառապես չարդարացված»,- ասաց Սարգսյանը:
Նա հավելեց, որ իրենք հարցը քննարկել ենք Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի և Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ, որոնք հիմնական շահառուներն են այդ սպորտային վաշտ հասկացության և եկել են եզրակացության: «Կառավարության կողմից սահմանված սանդղակով Օլիմպիական խաղերում, Եվրոպայի և աշխարհի առաջնություններում, պատանեկան առաջնություններում առաջինից չորրորդ տեղ գրաված անձինք ստանում են տարկետում` 3 կամ 4 տարի ժամկետով: Այդ ընթացքում արդյունքը կրկնելու դեպքում նորից են ստանում տարկետում, չկրկնելու դեպքում` զորակոչվում ժամկետային զինվորական ծառայության: Կարծում եմ, որ արդար լուծում է: Հույս ունեմ, որ սա կստիպի մեր մարզիկներին ավելի բարձր ցատկել և ավելի արագ վազել»,- եզրափակեց Վիգեն Սարգսյանը:
11:40
11:31
11:23
10:33
19:21
18:03
17:32
12:45
12:28
12:04
12:27
10:46
10:31
10:10
16:56
11:58
11:50
17:41
16:27
16:02
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03