ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով կինը ներգրավվել է որպես կասկածյալ՝ գումարի դիմաց իր նորածին երեխային այլ անձանց խնամքին հանձնելու համար:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից, նախնական քննության տվյալներով՝ 2016թ. հոկտեմբերի 4-ին կինը բժշկական կենտրոնում ծննդաբերել է տղա երեխա, որից ամիսներ անց՝ 2016թ. դեկտեմբերի 9-ին, նրան հանձնել է երեխա չունեցող ամուսնական մի զույգի խնամակալությանը, ապա պահանջել և որոշ ժամանակ հետո ստացել է 200.000 ՀՀ դրամ գումար:
Երեխայի կենսաբանական մոր նկատմամբ՝ որպես կասկածյալի, խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին։
ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում շարունակվում է ՀՀ քրեական օրենսգրքի 168-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործով նախաքննությունը։ Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու, հնարավոր այլ անձանց առնչությունը պարզելու ուղղությամբ:
14:41
14:23
14:08
14:04
13:35
13:32
13:19
13:03
12:52
11:49
11:25
11:09
10:34
10:19
10:03
11:02
16:03
16:03
15:49
15:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02