Ակնհայտ է, որ Ադրբեջանի ներկայիս ղեկավարությունը դիվանագիտական առումով և ռազմական առումով երկու տարբեր ինքնություն ունի, և Մինսկի խմբի ձևաչափում համանախագահ երկրների մասնակցությամբ ստանձնած պարտավորությունների չկատարումը սահմանին, իհարկե, նախ և առաջ հարված է մեր բանակին, բայց քաղաքական առումով ավելի խոշոր հարված է Մինսկի խմբի համանախագահ երկրներին: Ինչքա՞ն ժամանակ դեռ ՌԴ-ն, ԱՄՆ-ն և ԵՄ-ն պետք է հանդուրժեն նման պահվածքը: Վստահաբար, նրանք գիտեն՝ ով է հրահրում սահմանային միջադեպերը: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում, անդրադառնալով այս օրերին սահմանային լարվածությանը, ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը:
«Եթե նայում ենք համանախագահների հայտարարության տեքստը և ունակ ենք կարդալ տողերի արանքում, ինչպես նաև նախագահի բարձրաձայնած գնահատականները համայնքի հետ հանդիպման ընթացքում, ապա տեսնում ենք, որ բանակցություններն իրականում իրականացվել են վստահության մթնոլորտի վերականգնման շուրջ»,- հավելեց Արմեն Աշոտյանը:
Նրա խոսքերով՝ Մինսկի խմբի համանախագահների համար ավելի քան ակնհայտ է, որ այս պարագայում Ադրբեջանն է ևս մեկ անգամ տորպեդահարում բանակցային գործընթացը, Ադրբեջանն է կանգնեցնում տարածաշրջանը նոր պատերազմի առջև:
«Սա ավելի շատ շանտաժի քաղաքականություն է, քան խիզախություն՝ մտնելու լայնածավալ ռազմական գործողությունների մեջ»,- ասաց Արմեն Աշոտյանը:
Ադրբեջանը, ըստ նրա, վստահ է, որ ռազմական հաղթանակ չի կարող տանել: Եթե սկսի լայնածավալ պատերազմը և հաղթանակ չտանի, ապա կտրուկ սրվում է իր լեգիտիմության հարցը Ադրբեջանի ներսում:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:
12:48
11:24
11:09
10:55
10:33
17:27
17:16
17:05
16:33
16:05
15:36
15:05
14:06
13:33
13:02
12:24
12:06
11:46
11:26
11:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56