«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքով հայկական զինված ուժերում ծառայող սպաները ծառայության ընթացքում մեկ անգամ կկարողանան օգտվել Հայաստանում գործող հիփոթեքային բոլոր առաջարկներից շատ ավելի լավ պայմաններով հիփոթեքային ծրագրից: Ազգային ժողովում «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագծի քննարկման ընթացքում այս մասին ասաց ՀՀ պաշտպանության նախարար ՎիգենՍարգսյանը:
«Այստեղ հաշվարկն այնպիսին է, որ սպան ծրագրից օգտվելու դեպքում միայն մայր գումարն է մարելու, որովհետև տոկոսները սուբսիդավորվելու են պետության կողմից և եկամտահարկի վերադարձի միջոցով: Սպան 20 տարվա ընթացքում մարելու է միայն մայր գումարը, ընդ որում՝ մայր գումարի միայն 90 տոկոսը, որովհետև 10 տոկոս կանխավճարը հատուցելու է պաշտպանության նախարարությունը՝ իր ելքային նպաստի հաշվին»,-պարզաբանեց նախարարը:
Նա հավելեց, որ սա մինչև հիմա ամենամատչելի հիփոթեքային ծրագիրն է, որը երաշխավորելու է, որ ծրագրին միանալու երրորդ-չորրորդ տարում սպան արդեն ունենալու է բնակարան և կարողանալու է այն լիարժեք տնօրինել: «Եթե սպան այլ վայրում է ծառայում, կարող է այդ բնակարանը վարձով տրամադրել և այդ գումարով մարել վարկի մայր գումարը: Իսկապես, շատ գրավիչ պայմաններ ենք առաջարկում»,- ասաց նախարարը:
15:51
15:29
13:23
13:16
12:33
12:04
11:17
11:02
21:46
21:21
20:44
20:20
19:48
19:34
12:28
11:15
10:46
10:19
10:02
20:55
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03