«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» նախագծի քննարկմանը ՀՀԿ պատգամավոր Միհրան Պողոսյանը հետաքրքրվեց զինծառայողների համար նախատեսվող դրամանական միջոցների հատկացումից: Նա Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանից հարցրեց, թե արդյոք չի՞ կարծում, որ դրամական բավարարումը պետք է փոխարինվի իրային բավարարմամբ, ինչի արդյունքով ըստ նրա՝ կտնտեսվեն ֆինանսական ռեսուրսները և դրանով կբարձրանա արդյունավետությունը:
«Ձեր ելույթներից մեկի ժամանակ էլ ասացիք, որ զինծառայողները գնումներ են կատարում հարակից վաճառակետերից, կարծում եմ, որ բարձր գներով կգնեն և Աստված գիտի, թե ինչ որակի պարագաներ են: Չե՞ք տեսնում վտանգ, որ զինվորներին տրամադրվող գումարը նպատակային չի ծախսվի, որի պատճառով էլ բանակը կունենա այլ տիպի խնդիրներ»,-հարցրեց պատգամավորը:
Նախարարն ասաց, որ զինծառայողի ապահովումը և՛ դրամային է, և՛ իրային: Ըստ նրա՝ մի շարք պարագաներ տրամադրվում են, մյուսների համար գումար է հատկացվում: «Հաշվարկվել է, որ ավելի լավ է փողը տանք, ամեն մեկն ընտրի` ինչ պետք է ձեռք բերվի: Այն, որ խնդիրներ կարող են լինել, այդպես է, որոշ տեղերում կան խնդիրներ՝ ընտրությունը սահմանափակ է, գումարները, երբեմն, այլ նպատակների համար են հավաքում, մենք դա շատ խիստ պատժում ենք։ Վերջին կես տարում մի շարք քրեական գործեր են հարուցվել այդ գումարները հավաքելու և այլնի համար և շարունակելու ենք»,-ասաց նախարարը:
Վիգեն Սարգսյանը նշեց, թե այդ ուղղությամբ աշխատանքներ են տարվում և բոլոր զորամասերում տեղադրել են վճարման տերմինալներ: «Բոլոր զինծառայողներին անց ենք կացնում անկանխիկ ապահովման, որը ռիսկերի նվազեցում կապահովի: Այլ լուծում չկա, միգուցե ատամի մածուկը որոշենք այլ լինի, 3500-ի փոխարեն 3000 տանք և մեկ մածուկ տանք, քննարկման հարց է»,-ասաց նա:
Պողոսյանն արձագանքեց, թե այդուհանդերձ կարծո՞ւմ է ֆինանսական ռեսուրսների օգտագործումը ճիշտ չի կատարվում և պետք է վերանայել և չհարստացնել վաճառակետերին:
Նախարարն ասաց, որ կքննարկեն, բայց վստահ չէ, որ դա էլ տարբերակ է: Նախարարը օրինակ բերեց, որ նույն գումարի մեջ ծխախոտի փոխհատուցում է նախատեսված: «Ես դեմ եմ, որ բոլորին օրինակ` ծխախոտ տրամադրվի, մեկը ծխախոտ է առնում, մեկը` կոնֆետ, իր իրավունքն է, մարդ կա մի տիպի ատամի մածուկ է օգտագործում, մարդ կա, թրաշի էլեկտրական սարքով է թրաշվում, իրան թրաշի փրփուր ենք տալիս, որ ի՞նչ անի: Կարելի է քննարկել, դա մեծ գումար չէ ցավոք. շատ կուզեի մեծ լիներ, բայց եթե արդյունավետ տարբերակ կա, կարելի է լսել»,-եզրափակեց նախարարը:
11:40
11:31
11:23
10:33
19:21
18:03
17:32
12:45
12:28
12:04
12:27
10:46
10:31
10:10
16:56
11:58
11:50
17:41
16:27
16:02
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03