Հարկավոր է պաշտոնապես ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը: Այս մասին Իտալիայում Հայաստանի դեսպան Սարգիս Ղազարյանի հետ հանդիպմանը հայտարարել է իտալական ընդդիմադիր Lega Nord կուսակցության դաշնային քարտուղար Մատեո Սալվինին:
«Արդեն որերորդ անգամ մենք ականատես ենք լինում միջազգային հանրության անտարբերությունը բազմաթիվ անմեղ մարդկանց զոհվելու փաստի հանդեպ, այդ թվում՝ ծերերի եւ երեխաների»,- հայտարարել է Սալվինին: Նա աջակցություն է հայտնել Հայաստանի դեսպանին, նաեւ ցանկություն հայտնել, որպեսզի հակամարտության ճանապարհին խոչընդոտները հաղթահարվեն եւ խաղաղություն ձեռք բերվի:
Սալվինին ընդգծել է միջազգային հանրության կողմից Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման կարեւորությունը:
«Ես հիշում եմ Հյուսիսային լիգայի զորակցության առաքելությունները Լեռնային Ղարաբաղում պատերազմի առաջ տարիների ընթացքում, երբ մեր իսկ գոյությունը վտանգված էր երկրորդ անգամ մեկ դարի ընթացքում: Ես հիշում եմ հարգարժան Պալիարինիի (Ջանկառլո Պալիարինին Lega Nord-ի ականավոր ներկայացուցիչներից եւ գաղափարախոսներից է - խմբ.) Հայոց ցեղասպանության ճանաչման համար աշխատանքը, երբ դեռեւս Գորիցիայի համալսարանի նստարաններին էի, եւ ես միայն կարող եմ շնորհակալ լինել քարտուղար Սալվինիին, որ երբեք չի մոռացել ցեղասպանությունից հայ վերապրածների եւ հայ համայնքի ներդրումն Իտալիայում, որոնք այստեղ են արդեն երկու հազար տարի: Եվ սա է խաղաղ եւ արգասաբեր ինտեգրման մոդելը, որից ամբողջ Եվրոպան պետք է ոգեշնչվեր»,- հայտարարել է Հայաստանի դեսպանը:
«Լեռնային Ղարաբաղը` առաջին դարերի քրիստոնեության բնօրրանը, այսօր դարձել է քրիստոնյա Եվրոպայի ճակատը, վերջին հենարանը»,- ասել է Սալվինին՝ հավելելով, որ «Եվրոպային մնում է միայն աջակցել եւ պաշտպանել այն»:
Lega Nord կուսակցության ղեկավար Մատեո Սալվինին վարկանիշով երկրորդ քաղաքական գործիչն է՝ երկրի վարչապետից հետո: Նա աջ կենտրոնամետ ուժերի համակարգողն է:
14:45
14:33
14:14
13:56
13:41
13:22
13:07
12:52
12:36
12:19
12:03
11:48
11:36
11:26
11:15
11:02
10:35
10:19
10:02
09:46
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:46
09:33
09:16
09:02
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02