Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Ավստրիայի Հանրապետության Դաշնային կանցլեր Սեբաստիան Կուրցին պաշտոնը ստանձնելու, ինչպես նաեւ Ավստրիայի ժողովրդական կուսակցությանը՝ խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ: Հանրապետության Նախագահը հաջողություններ եւ շոշափելի ձեռքբերումներ է մաղթել Ավստրիայի նորընտիր կանցլերին եւ հույս հայտնել, որ նրա պաշտոնավարման տարիներին կյանքի կկոչվեն բարեկամ ավստրիացի ժողովրդի հույսերն ու նպատակները։
«Հայաստանի համար Ավստրիան կարեւորագույն գործընկեր է, որի հետ հարաբերությունների շարունակական զարգացումը մեզ համար առաջնահերթ նշանակություն ունի։ Մեր երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր` 25 տարիների ընթացքում, հայ-ավստրիական երկկողմ հարաբերություններին մշտապես ուղեկցել են փոխադարձ հարգանքը եւ վստահությունը։ Շնորհակալ ենք, որ այս տարիներին Ավստրիան մշտապես աջակցել է Հայաստանին՝ իր նշանակալի ներդրումը բերելով մեր երկրի կայուն զարգացմանը»,- ասված է Հանրապետության Նախագահի շնորհավորական ուղերձում։
Նախագահ Սարգսյանը մեծապես կարեւորել է նաեւ Եվրոպայի ժողովրդական կուսակցության ընտանիքի մաս կազմող՝ Հայաստանի Հանրապետական կուսակցության եւ Ավստրիայի ժողովրդական կուսակցության միջեւ կապերի խրախուսումն ու հետեւողական ընդլայնումը։
11:40
11:31
11:23
10:33
19:21
18:03
17:32
12:45
12:28
12:04
12:27
10:46
10:31
10:10
16:56
11:58
11:50
17:41
16:27
16:02
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03