Հայաստանը Ռուսաստանի հետ գազի գնի հետ կապված երկարաժամկետ պայմանավորվածություններ երբեք չի ունեցել, որովհետև Ռուսաստանը որևէ մեկի հետ դրա վերաբերյալ երկարաժամկետ պայմանագրեր չի կնքում: Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ այս մասին ասաց ՀՀ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը՝ պատասխանելով «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանի այն հարցին, թե ինչո՞ւ է ՌԴ վարչապետը հայտարարում, որ Հայաստանին մատակարարվող գազի գինը չի թանկանա, երբ նախկինում հայտարարվում էր, որ ԵԱՏՄ-ին անդամակցելու և կառավարությանը պատկանող «Հայռուսգազարդ»-ի բաժնետոմսերի 20 տոկոսը «Գազպրոմ»-ին վաճառելու դեպքում գազի գինը Հայաստանի համար չի թանկանա:
«Հիմա մենք Ռուսաստանից գազ ենք գնում 150 դոլարով. դա տարածաշրջանում ամենալավ գինն է, որը սահմանված է և սահմանվում է որոշակի ժամկետի համար: Մենք երբևէ տասնամյակով գազի գին չենք պայմանավորվել, որովհետև Ռուսաստանը երկարաժամկետ պայմանագրեր չի կնքում: Մեզ հետ ևս պայմանագիրը մինչև 2018թ. էր նախաստեսված, հիմա երկարում է ևս մեկ տարով»,- նշեց փոխվարչապետը:
Նա հավելեց, որ ՌԴ վարչապետի հայտարարությամբ ֆիքսվում է, որ գազի գնի բարձրացում տեղի չի ունեցել, և այդ գինը նաև եկող տարի կգործի: «Իսկ գազի գինը բարձրացնելու վերաբերյալ որևէ պայմանագիր կամ որևէ համաձայնություն չկա, կա ընդամենը ժամկետ, որը երկարացվում է»,- եզրափակեց փոխվարչապետը:
12:52
11:49
11:25
11:09
10:34
10:19
10:03
11:02
16:03
16:03
15:49
15:33
15:18
12:27
12:17
12:04
11:53
11:04
10:44
10:16
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02