ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը Հայաստանում զինված ուժերի հետ հարաբերություններում առանձնացրել է մի քանի խումբ մարդկանց։
«Այդ խմբի մի մասը ԶՈւ-ի հետ ունեն օրինական հարաբերություններ, երկրորդ խումբ մարդիկ այն մարդիկ են, ովքեր արտոնյալ են ու կարողանում են իրենց երեխաներին բանակ չուղարկել։ Ընդ որում՝ դրա համար օգտագործում են բուհական համակարգը իր կոռուպցիայով», - այսօր «Զինվորական ծառայության և զինծառայողների կարգավիճակի մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց Փաշինյանը։
Նա տեղեկացրեց, որ վերջերս հարցում է ուղարկել Պաշտպանության նախարարություն, որի պատասխանը գաղտնի է և չի կարող ներկայացնել։ Փոխարենը ընդդիմադիր պատգամավորը ներկայացրեց պատասխանից ստացված տպավորությունը. «Հայաստանում ահավոր մեծ թվով մարդ ազատվում է բանակից ամեն տարի, ամեն զորահավաքին, նույնիսկ այդ թիվն այնպիսին է, որ նայում ես, չգիտես՝ հավատա՞ս աչքերիդ, թե ոչ։ Բայց բանակից 100 ազատվողներից 90-ը ազատվում է առողջական խնդիրների պատճառով և միայն տասը՝ ակադեմիական տարկետումով։ Շատ լավ՝ էս վերջիններից, համաձայն եմ, արտոնյալների խմբի ազատվողներն են, էն 90-ի կեսը թող լինեն հիվանդ, էն 45-ը կոռուպցիոն ոլորտն ա։ Հայաստանում ուր գնում ես, մարդիկ համատարած ազատված են բանակից՝ մեկը ականջի խրոնիկ մեծացում ունի, մյուսը՝ պճեղի մենինգիտ»։
Պատգամավորի խոսքով՝ խնդրի իննսուն տոկոսը կապված է առողջապահական համակարգի հետ, հետևաբար այս օրինագծով խնդիրը չի լուծվում։ Նա եզրակացրել է, որ անգամ օրինագծի ընդունման դեպքում բանակից ազատված իննսուն տղաները կմնան անձեռնմխելի կամ առավելագույնը տասով կկրճատվի այդ թիվը, իսկ տարկետում ստացած տասից հինգը նորից կմնան անձեռնմխելի, հետևաբար ստացվում է, որ այս օրինագիծը իրական, արդար ճանապարհով ակադեմիական կրթություն ստացող մյուս հինգ քաղաքացիների դեմ է։
«Ինչի՞ց են փախնում մարդիկ։ Փախնում են անարդարությունից։ Մարդը չի հասկանում՝ աջ ա նայում, չծառայողներ են, ձախ ա նայում, չծառայողներ են, մտածում է՝ ինչի ինքը գնա բանակ։ Դա դառնում է արժանապատվության խնդիր», - նկատեց պատգամավորը։
aysor.am
11:40
11:31
11:23
10:33
19:21
18:03
17:32
12:45
12:28
12:04
12:27
10:46
10:31
10:10
16:56
11:58
11:50
17:41
16:27
16:02
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03