ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր կառավարության նիստի ընթացքում հանձնարարականներ տվեց շրջակա միջավայրի աղտոտվածության դեպքերի վերացման և դրանց կանխարգելման վերաբերյալ:
«Նախկինում հանձնարարականներ են տրվել բնական ռեսուրսների ապօրինի օգտագործման դեպքում պատասխանատվության միջոցների խստացման վերաբերյալ, որոնք այժմ գտնվում են մշակման փուլում:
Միաժամանակ իրականացված ուսումնասիրությունների արդյունքում արձանագրվել են նաև շրջական միջավայրի գերաղտոտվածության դեպքեր:
Մասնավորապես վերջին շրջանում խիստ անթույլատրելի բնապահպանական իրավիճակ է արձանագրվել Արարատի մարզի Այնթապ, Դարակերտ, Նորաբաց, Գետափնյա, Դաշտավան, Զորակ գյուղական և Մասիս համայնքներում: Արձանագրվել են նաև ոռոգման և կոյուղու ջրերի խառնվելու դեպքեր, որոնք լուրջ վնաս են հասցնում ինչպես շրջակա միջավայրին, այնպես էլ գյուղատնտեսությանը:
Ելնելով վերոնշյալից՝ հանձարարում ենք արտակարգ իրավիճակների, բնապահպանության, տարածքային կառավարման և զարգացման, գյուղատնտեսության, առողջապահության նախարարներին, ինչպես նաև ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին առաջինը՝ ձեռնարկել միջոցներ՝ ոռոգման և կոյուղու ջրերի խառնվելու, ինչպես նաև թափոնները ոռոգման ջրատարներ թափվելու դեպքերը վերացնելու ուղղությամբ՝ կիրառելով օրենքով սահմանված առավել խիստ պատժամիջոցներ:
Երկրորդը՝ երկուամսյա ժամկետում մշակել և կառավարության աշխատակազմ ներկայացնել նման դեպքերը կանխարգելելու և աղտոտման արդյունքում պատճառված վնասների փոխհատուցման ապահովման օրենսդրական առաջարկություններ»,- ասաց գործադիրի ղեկավարը:
Նրա խոսքով՝ դեպքեր կան, երբ հենց բնակիչներն են միջամտել՝ ոռոգման խնդիրները լուծելու համար, այդ պատճառով անհրաժեշտ է համակարգային ուսումնասիրել խնդիրը և բացառել՝ համապատասխան գնահատական և պատժամիջոցներ կիրառելով բոլոր նրան նկատմամբ, ովքեր իրենց ցանկությամբ միջամտում են ենթակառուցվածքային կառուցվածքներին:
15:51
15:29
13:23
13:16
12:33
12:04
11:17
11:02
21:46
21:21
20:44
20:20
19:48
19:34
12:28
11:15
10:46
10:19
10:02
20:55
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03