Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը՝ մայրաքաղաքում հեռահաղորդակցության ծառայություններ մատուցող օպերատորների ներկայացուցիչների և ոլորտի պատասխանատուների հետ շրջայց է կատարել, որի ընթացքում ուսումնասիրվել են Երևանի արտաքին լուսավորության և էլեկտրատրանսպորտային հենասյուների վրա տվյալ ընկերությունների կողմից տեղակայված օպտիկամանրաթելային մալուխների համապատասխանությունը անվտանգության և տեխնիկական պայմանների պահանջներին: Արձանագրելով ծառայություն մատուցող օպերատորների անփույթ և ոչ հետևողական աշխատանքի հետևանքով առաջացած բազմաթիվ թերությունները՝ քաղաքապետի առաջին տեղակալի հանձնարարությամբ մալուխների մի մասը տեղում ապամոնտաժվել են:
«Եթե Երևանի քաղաքապետարանը, հանրային պահանջները բավարարելու նպատակով օպերատորներին թույլ է տվել Երևան քաղաքի սեփականությունը հանդիսացող հենասյուների վրա մալուխներ տեղակայել, դա չի նշանակում, որ ով ինչպես կամենա, այնպես էլ պետք է տնօրինի այդ հենասյուները՝ բացահայտ տհաճ և անընդունելի, թափթփված տեսարան ստեղծելով: Տեխնիկական հստակ պահանջներ կան դրված, որոնք օպերատորները պարտավոր են պահպանել: Բայց, ինչպես տեսնում ենք, ոմանք կամ զլացել կամ էլ ուղղակի անտեսել են հստակ պահանջները, ինչը, բնականաբար, անհետևանք չի կարող մնալ: Հաշվի առնելով նաև մեր համաքաղաքացիների շահերը՝ ովքեր, բնականաբար, չպետք է տուժեն օպերատորների թույլ տված ակնհայտ անբարեխղճության համար, մենք այսօր ձեռնպահ մնացինք այս բոլոր մալուխներն ապամոնտաժելուց՝ պայմանով, որ առավելագույն կարճ ժամկետում կարգի բերեն ամեն ինչ, այլապես կարժանանան ապամոնտաժվածների բախտին», - ընդգծել է Կամո Արեյանը:
Հեռահաղորդակցության ծառայություններ մատուցող օպերատորների ներկայացուցիչները վստահեցրել են, որ կարճ ժամանակում մայրաքաղաքի հենասյուների վրա տեղակայված իրենց մալուխները կբերեն պատշաճ տեսքի և կհամապատասխանեցվեն անվտանգության ու տեխնիկական պայմանների բոլոր պահանջներին:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
12:48
11:24
11:09
10:55
10:33
17:27
17:16
17:05
16:33
16:05
15:36
15:05
14:06
13:33
13:02
12:24
12:06
11:46
11:26
11:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56