Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի կողմից ներկայացված «Ազգ-բանակ» գաղափարախոսությունը ոչ միայն կիրառելի է, այլև արդիական է և անհրաժեշտ մեր հասարակությանը: Այս մասին այսօր ՀՀԿ ԳՄ նիստից հետո ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
Նրա խոսքով՝ «Ես եմ» և «Պատիվ ունեմ» ծրագերը նույնպես անհրաժեշտ են թե հասարակությանը, թե ԶՈւ-ին. «Դրանով իսկ մենք ավելի կառողջացնենք և կուժեղացնենք մեր Զինված ուժերը: Սա բխում է բացառապես մեր պետական և անվտանգության շահերից»:
Էդուարդ Շարմազանովը նշեց նաև, որ այս ամիսների ընթացքում պաշտպանության նախարարը այդ ծրագրերը քննարկել է և սպայական կազմի, և հասարակայնության լայն շերտերի հետ:
Ինչ վերաբերում է «Ելք» խմբակցության քննադատություններին՝ կապված «Զինվորական ծառայության և զինծառայողների կարգավիճակի մասին» օրենքի նախագծի հետ, Էդուարդ Շարմազանովն ասաց, որ դա իրենց իրավունքն է: «Ես ինչ մտածել եմ՝ ասել եմ, ոչ մի բանից ոչ կաշկանդվում եմ, ոչ էլ վախենում: Այո, ես գտնում եմ, որ այս օրենսդրական նախաձեռնությունն այսօր անհրաժեշտություն է: Գտնում եմ՝ շատ ճիշտ է, որ այսօր բոլորը զինակոչվեն բանակ, քանի որ կան անհավասար պայմաններ: Ինչո՞ւ իրավաբանական ֆակուլտետ ընդունված ուսանողը չունի պետպատվեր ու նա պետք է 18 տարին լրացած գնա ու ծառայի, իսկ նրանք, որոնք, օրինակ, սովորում են պատմության ֆալկուլտետում, պետք է օգտվեն պետպատվերից ու տարկետումից»,- Էդուարդ Շարմազանովը:
Ըստ նրա՝ այն երիտասարդները, որոնք ցանկանում են շարունակել իրենց ուսումն առանց տարկետման, ապա կարող է մասնակցել «Պատիվ ունեմ» ծրագրին և շարունակել ուսումը:
11:40
11:31
11:23
10:33
19:21
18:03
17:32
12:45
12:28
12:04
12:27
10:46
10:31
10:10
16:56
11:58
11:50
17:41
16:27
16:02
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03