Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ, Մշակույթի, կրթության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արայիկ Հարությունյանը դիմել է քաղաքապետ Տարոն Մարգարյանին՝ մանկապարտեզներում և դպրոցներում Սահմանադրության 31-րդ հոդվածի գործողությունն ապահովելու, երրորդ անձանց հետ երեխաների մասին տեղեկությունները քննարկելու, այլ անձանց դրանք փոխանցողներին խստագույնս պատժելու համար:
«Հարգելի՛ պարոն Մարգարյան,
Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 31-րդ հոդվածը, որը վերնագրված է «Մասնավոր և ընտանեկան կյանքի, պատվի ու բարի համբավի անձեռնմխելիությունը», սահմանում է, որ «յուրաքանչյուր ոք ունի իր մասնավոր և ընտանեկան կյանքի, պատվի ու բարի համբավի անձեռնմխելիության իրավունք»: Սակայն վերջին շաբաթների իմ դիտարկումները ցույց են տալիս, որ մանկապարտեզներում և դպրոցներում այս դրույթը խստորեն չի պահվում:
Առկա են բողոքներ, որ որոշ երեխաների, ծնողների խնդիրները, անձնական կյանքին վերաբերող մանրամասները հրապարակային քննարկվում են երրորդ անձանց հետ:
Դիտարկումներս նաև ցույց են տալիս, որ սա ինչպես գիտելիքի պակասի, այնպես էլ միտումի հետևանք է: Կրթական ոլորտի աշխատակիցները չեն գիտակցում Սահմանադրության այս դրույթի խախտման իրավական հետևանքները խախտողների
նկատմամբ:
Սահմանադրության վերոնշյալ դրույթի գործողությունն ապահովելու համար անհրաժեշտ է Ձեր միջամտությունը և հանձնարարականը համապատասխան ստորաբաժանումներին՝ սույն երևույթը կանխելու համար: Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության 2008 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-5-Ն օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ և 37-րդ հոդվածի 2-րդ մասերով՝ խնդրում եմ տրամադրել տեղեկատվություն, թե ինչ հանձնարարականներ են տրվել այս կապակցությամբ և ինչ ժամկետներում դրանք
կիրականացվեն:
Տեղեկացնեմ նաև, որ սույն խնդրի վերաբերյալ համապատասխան գրություն է ուղարկվել նաև կրթական ոլորտի քաղաքականության պատասխանատու Կրթության և գիտության նախարարությանը՝ համապատասխան դասընթացների միջոցով խնդրի էությունը ևս մեկ անգամ պարզաբանելու մանկապարտեզների և դպրոցների աշխատակիցներին, թեպետ վերջիններս՝ ունենալով համապատասխան որակավորում, այս ոլորտում պետք է որ ստացած լինեին համապատասխան գիտելիք:
Կից ներկայացնում եմ մանկապարտեզներից մեկում ծնողի բողոքից հետո սոցցանցերում տվյալ մանկապարտեզի աշխատակցի կողմից կազմակերպված տեղեկատվական «արտահոսքը» բողոքող ծնողի և նրա ընտանիքի վերաբերյալ:
Կարծում եմ, որ սույն աշխատակիցը հանգամանքները պարզելուց և մեղավորությունը հաստատվելուց հետո պետք է տեղ չունենա ոլորտում, ինչպես նաև Ձեր միջնորդությամբ սույն փաստի առթիվ իրավապահ մարմինները կանցկացնեն
հետաքննություն»:
10:19
10:03
11:02
16:03
16:03
15:49
15:33
15:18
12:27
12:17
12:04
11:53
11:04
10:44
10:16
10:00
09:19
09:02
18:14
18:00
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02