Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախազգուշացրել է, որ Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի ընդունումը ծանր հետևանքներ կունենա Թուրքիա-Գերմանիա հարաբերությունների վրա: Անկարան հայտարարում է, որ բանաձևի ընդունումը թուրք ժողովրդի դեմ զրպարտություն է, գրում է Al-Monitor-ի սյունակագիր Սեմիհ Իդիզը:
Մինչ այժմ Թուրքիայի գործողությունները սահմանափակ են եղել: Անկարան հետ է կանչել Բեռլինից իր դեսպանին և պատասխան մեղադրանքներով է հանդես եկել՝ Հոլոքոստին և 20-րդ դարասկզբին գերմանական զորքերի կողմից Նամիբիայում հերերոների զանգվածային սպանություններին ակնհայտ հղումներով:
Չնայած այս զայրացած հայտարարություններին՝ Անկարան ձեռնպահ է մնացել քայլեր ձեռնարկելուց, որոնք լրջորեն կվնասեին թուրք-գերմանական հարաբերությունները: Գերմանիայում ավելի քան 3 միլիոն թուրքերը և երկրում Թուրքիայի ունեցած մեծ տնտեսական շահերն ակնհայտորեն կապում են նրա ձեռքերը:
Մյուս կողմից տեղեկությունները, որ Անկարան և Բեռլինը կարող են համաձայնության եկած լինել Թուրքիայում «Ինջիրլիք» ավիաբազայում Գերմանիայի համար ռազմական հնարավորություններ տրամադրելու շուրջ, ցույց են տալիս, որ երկու երկրների միջև բիզնեսը բիզնես է մնում:
Չկարողանալով Բեռլինին պատասխանել որևէ իմաստալից կերպով՝ ցանկությունները չբավարարած Անկարան իր զայրույթի ողջ ծանրությունը կենտրոնացնում է թուրքական ծագմամբ գերմանացի պատգամավորների վրա, ովքեր կողմ են քվեարկել հայկական բանաձևին: Էրդողանը, ինչպես նաև այլ թուրք պաշտոնյաներ վիրավորական հայտարարություններ են արել նրանց հասցեին, իսկ եվրոպացի պաշտոնյաներն այնուհետ դատապարտել են այդ հայտարարությունները:
Հաշվի առնելով այս իրադարձությունները՝ կարող էր թվալ, թե երկու երկրների միջև ռազմավարական ռազմական համաձայնության համար ճիշտ ժամանակը չէ: Այնուամենայնիվ, գերմանական և թուրքական լրատվամիջոցները հայտնում են, որ Անկարայի և Բեռլինի միջև 65 միլիոն եվրո արժողությամբ համաձայնագիր է ձեռք բերվել «Ինջիրլիք» ավիաբազայում գերմանական օդուժի համար հարմարությունների կառուցման համար:
Գերմանիան, որն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի անդամ է, պատրաստվում է «Ինջիրլիքում» իր համար ֆիքսված վայր կառուցել՝ բոլոր հարմարություններով:
Թուրքիայի ընդդիմությունն անմիջապես քննադատել է իշխանություններին Հայոց ցեղասպանության մասին բանաձևից հետո ցուցաբերած անհետևողականության համար:
Գիտակցելով խնդրի զգայունությունը՝ հունիսի 13-ին կայացած կառավարության հանդիպումից հետո կառավարության խոսնակ Նուրեթին Ջանիքլին հայտնել է լրագրողներին, որ այդ հարցի վերաբերյալ դեռևս չի կայացվել վերջնական որոշում:
13:15
13:06
12:18
11:08
10:35
10:04
18:00
17:38
17:17
16:22
16:11
16:04
15:49
15:24
15:09
13:39
13:22
13:18
12:59
12:44
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44