ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում իրականացված ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ «Հայանտառ» ՊՓԲ ընկերության, «ՀՀ ԳԱԱ Բուսաբանության ինստիտուտ» ՊՈԱԿ-ի և Ամերիկահայ Ճարտարագետների և Գիտնականների Ընկերակցության միջև 2002թ. կնքված պայմանագրով «ՀՀ ԳԱԱ Բուսաբանության ինստիտուտ» ՊՈԱԿ-ը պարտավորվել է ապահովել Ամերիկահայ Ճարտարագետների և Գիտնականների Ընկերակցության ներդրումներով 1998թ. հիմնադրված 20 հա, 1999թ. հիմնադրված 30 հա արագաճ բարդու գիտափորձարարական տնկադաշտերի, 0,5 հա մայր տնկարանի ինչպես նաև 2001թ. հիմնադրված հիբրիդային բարդիների հավաքածուների պահպանությունը, պաշտպանությունը և խնամքի աշխատանքների կազմակերպումը:
«ՀՀ ԳԱԱ Բուսաբանության ինստիտուտ» ՊՈԱԿ-ի պատասխանատու պաշտոնատար անձանց կողմից իրենց ծառայության նկատմամբ անբարեխիղճ կամ անփույթ վերաբերմունքի՝ համապատասխան պայմանագրով ստանձնած տնկադաշտերի պատշաճ պահպանություն և պաշտպանություն չիրականացնելու հետևանքով, նշված անտառարդյունաբերական տնկադաշտերից անհայտ անձանց կողմից 2004-2016թթ. ընթացքում ապօրինի հատվել է 4.204 հատ ծառ ու հափշտակվել դրանց արդյունաբերական նշանակության անտառանյութը՝ շինափայտ և այլն, այդ թվում՝ 1999թ. հիմնադրված տնկադաշտից հատվել է 1900 հատ ծառ, որից միայն հափշտակված շինափայտի ծավալը կազմել է 987 մ3, իսկ արժեքը՝ 19.740.000 ՀՀ դրամ:
Նկատի ունենալով, որ արձանագրված խախտումներն առերևույթ պարունակում են հանցագործության հատկանիշներ՝ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության դատախազի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 315-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեին:
21:09
21:07
21:04
20:45
20:16
19:19
19:02
10:49
10:23
10:09
09:19
09:02
10:18
09:45
09:45
09:02
09:34
09:23
09:13
09:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01