ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հոկտեմբերի 26-ին ընդունել է Մեքսիկայի Պատգամավորների պալատի Մեքսիկա-Հայաստան բարեկամության խմբի պատվիրակությանը, որի կազմում էին խմբի ղեկավար Բլանկա Մարգարիտա Կուատա Դոմինգեսը, պատգամավորներ Մարիա Կրիստինա Տերեսա Գարսիա Բռավոն և Կառլոս Էռնանդես Միրոն:
Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից՝ հավելելով. «Ողջունելով հյուրերին՝ նախարար Նալբանդյանը շեշտեց, որ նմանօրինակ այցելությունները նոր որակ ու բովանդակություն են հաղորդում երկկողմ հարաբերություններին:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ մեքսիկացի պատգամավորները նախարար Նալբանդյանին ներկայացրին Արցախ կատարած այցից ստացած տպավորությունները։
Նախարար Նալբանդյանը ողջունեց Մեքսիկայի պատգամավորների այցն Արցախ՝ կարևորելով տեղում իրավիճակին ծանոթանալու և օբյեկտիվ պատկերացում կազմելու հնարավորությունը:
Զրուցակիցները համոզմունք հայտնեցին, որ պատգամավորների այցը խթան կհաղորդի հայ-մեքսիկական միջխորհրդարանական հարաբերություններին, ինչն էլ կնպաստի միջպետական հարաբերությունների ամրապնդմանը: Այս համատեքստում կարևորվեց երկու երկրների խորհրդարաններում գործող բարեկամության խմբերի գործունեությունը:
Անդրադառնալով երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-րդ հոբելյանին՝ Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ Հայաստանը շահագրգռված է Մեքսիկայի հետ բարեկամական կապերի ամրապնդմամբ և արդյունավետ փոխգործակցությամբ` թե՛ երկկողմ, թե՛ բազմակողմ ձևաչափերում: Այս առումով զրուցակիցներն ընդգծեցին, որ երկու երկրներն ունեն մեծ ներուժ տնտեսական ոլորտում կապերն ակտիվացնելու և համագործակցության նոր ոլորտներ բացահայտելու համար:
Էդվարդ Նալբանդյանը մեքսիկացի խորհրդարանականներին ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ջանքերը:
11:40
11:31
11:23
10:33
19:21
18:03
17:32
12:45
12:28
12:04
12:27
10:46
10:31
10:10
16:56
11:58
11:50
17:41
16:27
16:02
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03