Առանձնատների վերանորոգման, վերակառուցման եւ հիմքից կառուցվող նոր բնակարանների շինարարությանը զուգահեռ` Թալիշում վերականգնվում են նաեւ ենթակառուցվածքները:
Արցախի քաղաքաշինության նախարարությունից հայտնում են, որ Թալիշում բնակարանների վերակառուցման-վերանորոգման ծրագրի առաջին փուլում ընդգրկված 17 բնակարանների մի մասը գրեթե պատրաստ է շահագործման, մի մասն էլ շինարարության ակտիվ ընթացքի մեջ է:
Ծրագրով նախատեսված 17 առանձնատները միանգամից կշահագործվեն նոր տարվա շեմին: Բնակարանաշինությանն արդեն գումարվել է 2-րդ փուլը՝ շուրջ 12 առանձնատնով: Թալիշցի տղամարդկանց մեծ մասն աշխատում են շինարարների հետ հավասար, որպեսզի օր առաջ ավարտեն աշխատանքները եւ Ալաշանում ժամանակավոր ապաստանած իրենց ընտանիքներին տեղափոխեն հարազատ գյուղ:
Բնակարանաշինությանը զուգահեռ, կատարվում է վթարային վիճակում գտնվող, դեռեւս նախորդ պատերազմի ժամանակ ավերված բնակարանների, ավելորդ շենք-շինությունների քանդման, տարածքի հարթեցման աշխատանքները:
Որպես Արցախի ամենամեծ շինհրապարակ, այստեղ աշխատում են շուրջ 10 շինարարական կազմակերպություններ: Յուրաքանչյուրն իր ճակատում կատարում է իր աշխատանքը:
Թալիշում արդեն պատրաստ է ջրամատակարարման ներքին ցանցը, գյուղամիջյան ճանապարհի երկայնքով փորվել եւ անց է կացվել նոր կոյուղագիծ եւ ջուրն արդեն հասանելի է բոլոր բնակարաններում: Նախապես կառուցվել է օրվա կարգավորիչ ջրամբար, տեղադրվել են հաշվիչներ:
Գյուղ բերող կենտրոնական ճանապարհահատվածում եւս մեծ աշխատանքներ են նախատեսվում. «Արցախուղի» ՓԲԸ-ն հարթեցման ու խճապատման աշխատանք է իրականացնում: Նախագծով` ճանապարհի երկայնքով հենապատեր ու մայթեր կկառուցվեն, կտեղադրվեն նոր տեխնոլոգիայով արտադրված դեկորատիվ աղյուսներ, ամբողջությամբ կվերափոխվեն գյուղի արտաքին լուսավորության ցանցը եւ լուսամփոփները: Ի դեպ այս ուղղությամբ շինարարների հետ աշխատում են «Արցախէներգո» ՓԲԸ-ի մասնագետները:
Գյուղի տարբեր հատվածներում շինարարական անցուդարձ է: Նշված աշխատանքներից բացի արդեն ավարտվում են համայնքային կենտրոնի եւ հանդիսությունների տան շինարարությունը եւ ընթացքում է մանկապարտեզի կառուցումը:
Այսպես, մինչեւ տարեվերջ Թալիշում կարմիր ժապավեն կտրելու առիթներ շատ կլինեն:
12:48
11:24
11:09
10:55
10:33
17:27
17:16
17:05
16:33
16:05
15:36
15:05
14:06
13:33
13:02
12:24
12:06
11:46
11:26
11:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56