Կապան-Մեղրի ավտոճանապարհի Լիճք գյուղի վարչական տարածքում այսօր ժամը 11:00-ի սահմաններում ՊՆ բեռնատարի և Mercedes մակնիշի ավտոմեքենաների բախման հետևանքով տուժածները քաղաքացիական անձինք են, իսկ ՊՆ մեքենայում բոլորը եղել են զինծառայողներ, որոնք չեն տուժել, վնասվածքներ չեն ստացել, այս մասին Tert.am–ի հետ զրույցում ասաց Պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։
Tert.am–ի հետ զրույցում Մեղրու բուժկենտրոնի հերթապահ բժիշկ Համլետ Հովհաննիսյանը հայտնեց, որ վթարից հետո հիվանդանոց է եկել 3 ուղևոր, երիտասարդ ամուսիններ, իրանցի մի տղամարդ:
«Այս պահի դրությամբ միջին ծանրություն է ախտորոշված և հիվանդները կայուն հսկողության տակ են: Իրականում հիվանդանոց են եկել 4 հոգի. 3 տարեկան մի աղջիկ, որ պրակտիկապես առողջ է, չի հոսպիտալացվել, նրա ծնողները և մի իրանցի տղամարդ: Մոր մոտ կասկածներ կային աջ կոնքազդրային հոդի, սակայն ռենտգեն հետազոտությունը ոչինչ չի հայտնաբերել, հայրիկի մոտ վերհոնքային սալջարդ, կարեր են դրվել»,- ասաց հերթապահ բժիշկը:
Նա նաև տեղեկացրեց, որ ներքին օրգանների վնասման վերաբերյալ կասկածները չեն հաստատվել, իսկ իրանցի տղամարդու մոտ կա կրծքավանդակի սալջարդ:
Հիշեցնենք, որ Shamshyan.com–ը տեղեկացրել էր, որ այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 11:00-ի սահմաններում Կապան-Մեղրի ավտոճանապարհի Լիճք գյուղի վարչական տարածքում բախվել են ՊՆ բեռնատարը և Mercedes մակնիշի ավտոմեքենան, ինչի հետևանքով 4 մարդ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Մեղրիի բժշկական կենտրոն։
Փաստի առթիվ ՀՀ Պաշտպանության նախարարության Ռազմական Ոստիկանությունում հետաքննություն է սկսվել, որտեղ պարզվում են վարորդների և վիրավորների ինքնությունը։
11:40
11:31
11:23
10:33
19:21
18:03
17:32
12:45
12:28
12:04
12:27
10:46
10:31
10:10
16:56
11:58
11:50
17:41
16:27
16:02
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03