Մենք արդեն տեղեկացրել ենք, որ Երևանի և Մոսկվայի միջև շարունակվում են բանակցությունները ազգային ավիափոխադրողի ստեղծման շուրջ: Ազգային ավիափոխադրողը ստեղծվելու է Sukhoi Superjet 100 ռուսական ինքնաթիռների բազայի հիման վրա: Ընդ որում` Sukhoi SuperJet 100-ները Հայաստան կարող են մատակարարվել միայն 2019-ից և խիստ սահմանափակ քանակով` հինգ տարվա ընթացքում ընդամենը տաս ինքնաթիռ: Հնարավոր գործարքը խիստ վիճահարույց է, նույնիսկ` նվաստացուցիչ, որովհետև Sukhoi Superjet-ի ինքնաթիռները շատ վատ որակ ունեն, անվտանգ չեն, և նախորդ գնորդները կարճ ժամանակ անց չեղարկում են ռուսական ընկերության հետ կնքված պայմանագրերը` վերադարձելով ինքնաթիռները:
Կան այլ գործոններ ևս, որոնք արդյունավետության տեսանկյունից նպատակահարմար չեն դարձնում Հայաստանի ազգային ավիափոխադրողի ստեղծումը Sukhoi Superjet-ի միջոցով: Ռուսական ընկերությունների հետ գործարքներն, որպես կանոն, թափանցիկ չեն լինում և ունենում են կոռուպցիոն ստվեր, ավելի ստույգ` տեղի է ունենում փողերի լվացում: Սակայն գործ ունենք ավելի լուրջ խնդրի հետ: Ռուսաստանի տնտեսությունը գտնվում է կոլապսի մեջ` իր հումքային բնույթի և արևմտյան պատժամիջոցների հետևանքով: Այս իրավիճակում նույնիսկ քաղաքական անմեղսունակություն է ռուսական ընկերության հետ ազգային ավիափոխադրող ստեղծելու մտադրությունը:
Հենց երեկ ԱՄՆ Պետական դեպարտամենտը հրապարակել է ռուսական 33 ընկերությունների ցանկ, որոնց հետ արգելվում է բիզնես գործընկերություն իրականացնելը: Ամերիկյան նոր «սև ցուցակում» են «Калашников», «Ижмаш», «Туполев», «Алмаз-Антей», «Рособоронэкспорт», «Ростех», «МиГ» և այլ ընկերությունները: «Արգելվածների» «պատվավոր» ցուցակում տեղ է գտել նաև Sukhoi Superjet-ը: Ի դեպ, Sukhoi Superjet ինքնաթիռները 75-80 տոկոսով հավաքված են արտասահմանյան, այդ թվում` ամերիկյան պահեստամասերով։ Սա այն դեպքն է, որ ամերիկյան պատժամիջոցները մեզ նույնիսկ ուրախացնում են, համենայն դեպս` հույսեր են ծնում, որ կչեղարկվեն Sukhoi Superjet-ի օգնությամբ ազգային ավիափոխադրող ստեղծելու` Հայաստանի կառավարության մտադրությունները:
Չնայած` մեր լավատեսությունը կարող է և հիմքեր չունենալ, որովհետև հայ-ռուսական հարաբերությունները վաղուց գործընկերային չեն և դրանցում, որպես կանոն, թելադրում է ռուսական կողմը: Տեսականորեն չենք բացառում, որ ռուսական կողմը` իր շահերից ելնելով, կարող է ամերիկյան պատժամիջոցների թիրախ դարձնել նաև Հայաստանը, տվյալ դեպքում` ձևավորվող ազգային ավիափոխադրողին:
19:05
15:04
14:52
14:35
14:15
14:09
12:22
12:04
11:44
11:16
11:04
18:36
18:28
18:13
17:55
17:14
15:35
15:04
12:45
11:05
14:52 21.08.26
12:22 21.08.26
11:16 21.08.26
14:35 21.08.26
12:04 21.08.26
11:04 21.08.26
11:44 21.08.26
15:04 21.08.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
| 31 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02